>

Ես հանրապետականներին եւ նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել, հիմա էլ նույն խորհուրդն եմ տալիս։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը նշեց, որ պրակտիկա կար նախորդ իշխանությունների մոտ՝ գործողությունների պատասխանտվությունը դուրս գցելու:







Քոչարյանի զոհերը

«Իբր այդ իրենք չեն մեղավոր, դրսում ուժեր կան, որ թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են, որ ձեր դեմ են անում: Իզուր մի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, քանի որ Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երեւանում եւս միամիտ մարդիկ չկան»,- ասաց նա:


Փաշինյանը նաեւ նշեց, որ պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելով՝ համոզվել է, որ այն նման է «Սուտլիկ որսկանի» երեք կաթսաներին, որ երկուսը ծակ են, մեկն էլ ընդհանրապես տակ չունի.

«Մեր պետությունն այնքան կոռուպացված է եղել, որ որքան վերեւից արդյունքը լցրել ենք այդ կաթսաների մեջ, տակերից փախել է մի քանի տասնյակ կոռումպացվածների գրպանները: Բայց պաշտոնապես ուզում եմ ասել, որ այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, որ չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված անձինք եւ չեն լինելու, ես դա ձեզ անձամբ երաշխավորվում եմ»։


Աղբյուր՝ News.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->