>

Վարչապետի Մամլո Խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողներ, Այսօրվա կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության մեջ բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման հանար միասնական կանոնների ու պայմանների սահմանման հարցը:




Քոչարյանի զոհերը

Եվրասիական տնտեսական միության գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ նկատի ունենալով համավարակային ընդհանուր իրավիճակը ։





Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու ու քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը։


Բոլոր հարցերի քննարկման ու հստակեցման հետևանքով էլ սպասվում է, որ կսահմանվի Եվրասիական տնտեսական միության բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:



Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը օդային ու ցամաքային սահմանը հատողների համար երբեւէ սահմանափակումներ չի կիրառել:

Սահմանափակումները կիրառել ու չեն դադարում կիրառել ընդունող պետությունները՝ ելնելով համավարակային իրավիճակից:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->