>

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականիհունիսի 1-ինՏավուշի մարզիԻջևան քաղաքում։ Նա արմատներով սերում է Իջևանի տարածաշրջանիՀաղարծին (նախկին անվանումը՝ Ջարխեչ) գյուղից։ Փաշինյանները եղել են Ջարխեչի առաջին բնակիչներից մեկը, ովքեր 1815 թվականին այստեղ գաղթել են Աչաջուր գյուղից։ Նիկոլի հայրը՝ Վովա Փաշինյանը, աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

Մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, եղել է տնային տնտեսուհի։ Նա ևս ծնվել է Ջարխեչ գյուղում: 1981 թվականին վեց տարեկան հասակում Նիկոլ Փաշինյանն ընդունվում է Իջևան քաղաքի` Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1991 թվականին։

Նույն տարում Փաշինյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Ըստ երրորդ անձանց վկայության՝ Նիկոլ Փաշինյանն իր ուսանողության տարիներին աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ և համալսարանի առօրյային ակտիվ մասնակցելով։




Քոչարյանի զոհերը

2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների 59 կողմ, 42 դեմ ձայնով ընտրվեց Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ: Նրան Ազգային ժողովում սատարում էին Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ խմբակցությունը, «Ելք» դաշինքը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախօրոք հայտարարած 10 ձայնով:


2018 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։




Նրա հրաժարականից հետո հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում տեղի ունեցան վարչապետի ընտրություններ, որին առաջադրվել էր միայն Նիկոլ Փաշինյանը և չընտրվեց` ստանալով ընդամենը 1 կողմ ձայն:

Երկրորդ ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 1-ին, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից թեկնածու էր և նորից չընտրվեց: Ըստ Հայաստանի սահմանադրությամբ, եթե վարչապետի երկու ընտրություններից հետո վարչապետ չի ընտրվում, ապա տեղի են ունենում արտահերթ խորհդարանական ընտրություններ: Այդ իսկ պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվեցին արտահերթ խորհրդարանկան ընտրություններ, որին մասնակցեցին 9 ուժեր, Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, որը ստացավ ձայների ավելի քան 70% և 88 մանդատ: ՀՀ Ազգային Ժողովի 7-րդ գումարման առաջին նիստին համընթաց 2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի հանրապետության նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանը ինքնաբերաբար նշանակվեց Հայաստանի վարչապետ:

Գագիկ Ծառուկյանը ծնվել է Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանների ընտանիքում։ Ընտանիքի հայրը՝ Նիկոլայ Ծառուկյանը, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ։


Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է և «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է, միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահը:

Գագիկ Ծառուկյանը սովորել է Առինջ գյուղի դպրոցում, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ջավահիրի հետ: Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններն ունեն վեց զավակ՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր և Հովհաննես Ծառուկյաններ:

2003 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ երրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններում Գագիկ Ծառուկյանն ընտրվում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 42 ընտրատարածքից: Ազգային Ժողովի երրորդ գումարման գործունեության տարիներին Գագիկ Ծառուկյանը գործել է որպես անկախ պատգամավոր, ներկայացված չի եղել որևէ խմբակցությունում կամ պատգամավորական խմբում։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից: Եղել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ղեկավարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:


2011 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ընդգրկվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմում:

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր թիվ 28 ընտրատարածքից:

2015 թվականի մարտի 5-ին ներկայացրել է հրաժարական կուսակցության և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնից և հեռացել քաղաքականությունից։ Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հանվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կազմից։ 2016 թվականին Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն:

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կազմից: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորացման օգտին՝ ընդդեմ հակառուսական տրամադրությունների ստեղծման:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->