>

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Բյուրական գյուղի բնակիչ, 22-ամյա Արայիկ Կարապետյանը իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Բյուրական գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին տեղադրված սալաքարերին, մի քանի պտույյտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին

դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Ոսկանյանի

գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/09/10/1164289/

Today, on September 10, a tragic car accident took place in Aragatsotn region. At around 9:30 pm, 22-year-old Arayik Karapetyan, a resident of Byurakan village, drove his Mitsubishi Pajero io at the beginning of Byurakan village in unknown circumstances. As photojournalist Gagik Shamshyan reported from the scene, the driver died on the spot, and one person was taken to Ashtarak Medical C

enter with bodily injuries. The villagers first came to the aid of the wounded, then the doctors of Ashtarak hospital, who arrived operatively, first provided first aid on the spot, then took him to the hospital. The officers of the 1st platoon of the 2nd officer battalion of the 2nd traffic police, headed by the deputy commander of the battalion Aram Adibekyan, the commander of the battalion Vache Malakyan, the platoon commander Hrant Galstyan arrived at the scene. The operative group of the Ashtarak Police Department headed by the head of the department Ruben Nersisyan also arrived operatively. Yura H

ovhannisyan, the duty officer in charge of the Traffic Police 1-77 operative control center, passed the information about the accident to the Aragatsotn Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team arrived, especially headed by Senior Investigator Davit Voskanyan. with the features of Article 242, Part 2 of the Constitution. On the investigator’s instruction, the car was taken to a special guarded area of ​​the Ashtarak Police Department. The police

and the investigation department are trying to find out the identity of the wounded. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/09/10/1164289/

Сообщение Մեծ ողբերգություն. Կարապետյանը իր վարած մեքենայով վթարի է ենթարկվել ու մահացել — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->