Լիզա Ճաղարյանը իր ֆոսբուքյան էջում գրել է.
«Հրապարակը» գրել է, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն դեմ է եղել Արսեն Ջուլֆալակյանը, բաաաաաաայց էս իմքայլականները ստիպել են աշխարհի, Եվրոպայի ու եսիմորտեղերի ըմբշամարտի չեմպիոնին, որ կողմ քվեարկի։
Քոչարյանի զոհերը
Ու գիտե՞ք` ոնց են ստիպել. քվեաթերթիկը դրել են դեմը, ասել են` հիմի քվեարկի, հետո լուսանկարել են էդ քվեաթերթիկը ու ասել են` դե հըմի վազ տալով տար ու գցիր էն քառակուսի տուփի մեջ։
Աշխարհի, Եվրոպայի ու եսիմորտեղերի չեմպիոնն էլ չուզենալով կատարել է ա՛յ սըհենց «մին զարկող, հազար ջարդող» իմքայլականների հրամանը։
Չեմպիոնը կամ պետք է դատի տա «Հրապարակին»` իրեն էսքան անաստված ձեւով վարկաբեկելու համար, կամ պետք է հաստատի, որ էդպես էլ եղել է։
Առաջինի դեպքում Ծառուկյանի առաջ արդարանալու շանսերն են նվազում, երկրորդ դեպքում` իրեն մանդատ տված հանրության աչքին է ոչնչանում։
Շատ անհարմար բան է ստացվում։
Сообщение Ու գիտե՞ք` ոնց են ստիպել. քվեաթերթիկը դրել են դեմը, ասել են` հիմի քվեարկի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն