>

«Մենք ողջունում ենք օրինականության հաստատմանն ուղղված քայլերը և կառավարության վճռականությունն այս հարցում: Ակնհայտ է, որ կառավարությունն ունի քաղաքական կամք և իրական պայքար է ծավալում կոռուպցիայի և անօրինականությունների դեմ, սա այն իմիտացիան չէ, որ տարիներ շարունակ տեսնում էինք նախկին իշխանությունների ժամանակ»,- այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ հավելելով, որ ՀԺԿ-ն կմասնակցի օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին:

Դեմիրճյանն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր խոստումը՝ Մարտի 1-ի լիարժեք բացահայտմանը հետամուտ լինելով: Նա նաև հույս հայտնեց, որ քայլեր կձեռնարկվեն նաև Հոկտեմբերի 27-ի և պետության նկատմամբ կատարված այլ հանցագործություններ բացահայտելու համար, և բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:







Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմում-բողոքը բավարարելու որոշմանը՝ անձեռնմխելիության հիմքով, Դեմիրճյանն ընդգծեց. «Բացարձակ անձեռնմխելիություն չի կարող լինել, և բանակի ներգրավումը քաղաքական գործընթացների մեջ որևէ կերպ չի բխում նախագահի կարգավիճակից»:

«Մարդկանց փողոց դուրս բերեցին կեղծիքները և ընտրությունների այլանդակությունը,- նշեց Դեմիրճյանը,- տարիներ շարունակ կուտակվածը պոռթկաց, և պետք է արժանվույնս գնահատենք Նիկոլ Փաշինյանին և նրա համախոհներին, որ ժողովրդին արթնացրին»:


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ երկրում փոխվել է բարոյահոգեբանական մթնոլորտը: Նրա խոսքով՝ վաղվա հանրահավաքը ցույց կտա, որ հակահեղափոխության մասին մտահոգությունը չափազանցված էր:


Մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->