>

Ներկայացնում ենք ճապոնական 35 արտահայտություն, որոնցից հետո կմտորեք ձեր կանքի մասին:

Ճանապարհը զիջիր հիմարներին և խենթերին:

Ամուսինը և կինը պետք է ձեռքի և աչքերի պես լինեն․ երբ ձեռքը ցավում է, աչքերը լաց են լինում, երբ աչքերը լաց են լինում, ձեռքերը սրբում են արցունքները:

Հետ մի պահիր գնացողին, մի վռնդիր եկածին:




Քոչարյանի զոհերը

Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:

Ավելի լավ է լավ մարդու թշնամին լինել, քան վատի ընկերը:





  • Առանց սովորական մարդկանց մեծեր չեն լինում:
  • Ով շատ է ուզում վեր բարձրանալ, սանդուղք կհորինի:
  • Եթե ցանկանա, կինը ժայռի միջով կանցնի:

Արևը չի ճանաչում իրավացիների: Արևը չի ճանաչում սխալների: Արևը փայլում է առանց որևէ մեկին տաքացնելու նպատակի: Իրեն գտածն արևի է նման:

  • Ծովը մեծ է, որովհետև փոքր գետերից չի զզվում:
  • Եվ հեռու ճանապարհը մոտիկից է սկսվում:

Ով խմում է, նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում, չգիտի դրա օգտակարության մասին:

Նույնիսկ եթե սուրը պետք լինի կյանքում մեկ անգամ, այն միշտ պետք է կրել:

  • Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղ չեն տալիս:
  • Ցավը, ինչպես պատռված զգեստը, պետք է տանը թողնել:

Երբ սեր կա, ջրծաղիկի հետքերը նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները:

Ոչ ոք չի սայթաքում անկողնում պառկած:


Մեկ բարի խոսքը կարող է 3 ձմռան ամիս տաքացնել:

Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ դրա մասին մտահոգվել, եթե այն լուծել չի կարելի, դրա համար անհանգստանալն անօգուտ է:

Երբ ճյուղ ես նկարում, պետք է քամու շնչառությունը լսել:

7 չափիր նախքան մարդուն կասկածելը:


  • Արա ամենը, ինչ կարող ես, մնացյալում հույսդ ճակատագրի վրա դիր:
  • Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը:
  • Տուն, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս:

Հաղթանակը ստանում է նա, ով կես ժամով ավել կդիմանա, քան նրա հակառակորդը:

Լինում է, որ տերևը սուզվում է, իսկ քարը՝ լողում:

Ժպտացող դեմքին ալիք չեն նկարում:

Սառը թեյը և սառը բրինձը տանելի են, բայց սառը հայացքը և սառը խոսքն անտանելի են:

10 տարեկանում՝ հրաշք, 20-ում՝ հանճար, 30-ից հետո՝ սովորական մարդ:

  • Մտածելով որոշիր, իսկ որոշելուց հետո մի մտածիր:
  • Հարցնելն ամոթ է մեկ րոպեով, իսկ չիմանալն ամոթ է ամբողջ կյանքի համար:
  • Կատարյալ ծաղկաման երբեք չի ստացվել վատ վարպետի ձեռքում:

Մի վախեցիր մի քիչ կռանալ, ավելի ուղիղ կուղղվես:

Խորը գետերն անձայն են հոսում:

Եթե ճանապարհ ես ընկել սեփական ցանկությամբ, ապա 1 000 կմ-ը մեկ է թվում:

Աղբյուր՝ Blognews

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->