>

Մեր օրերում բժիշկները հաճախ իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, որ մարդիկ, հատկապես տարեցները, ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել երեխաներին խնամելու հնագույն միջոցներից։ Նրանց կարծիքով՝ իրենց փորձի վրա հիմնված մեթոդները լավագույնն են։

Հենց այդ պատճառով էլ ձեզ ենք ներկայացնում տարածված սխալներ, որոնց պետք է վերջ դնել։

«Երեխային պետք է բարուրել, որպեսզի ոսկորներն ու մկաններն ուղիղ լինեն»

Related image




Քոչարյանի զոհերը

Հնում կարծում էին, որ բարուրելու շնորհիվ երեխան ապագայում ուղիղ ոտքեր ու ոտնաթաթեր կունենա, բայց իրականում բարուրելը շատ վնասակար է։ Բժիշկներն ասում են, որ այն բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել երեխայի մոտ՝ ընդհուպ ազդրի հոդախախտումներ։


«Տունը, ուր երեխա կա, պետք է հնարավորինս տաք լինի»




Իրականում ոչ։ Ե՛վ շատ տաքությունը, և՛ շատ ցուրտը վնասակար են։ Երեխայի համար միջինում 20 C ջերմությունը շատ լավ է։

«Ծծակի վրա մեղր քսիր, նոր տուր երեխային, որպեսզի էլ լաց չլինի»

Շատ տատիկներ պնդում են, թե ծծակի վրա մեղր կամ քաղցր այլ ուտելիք քսելն օգնում է հանգստացնել երեխային։ Իրականում երեխաներին, հատկապես նորածիններին արգելվում է նման բաներ տալ․ այդ տարիքում նրանք շատ ալերգիկ են, և ոչ ոք չգիտի, թե ալերգիկ ինչ ռեակցիաներ կարող են նրա մոտ առաջանալ, օրինակ, մեղրից։

«Երեխային պետք է ծածկոցով ծածկել, որ չմրսի»


Image result for baby covered in blanket

Ինչպես հնում, այնպես էլ հիմա շատ մայրեր երեխաների համար հատուկ փոքրիկ բարձեր ու ծածկոցներ են պատրաստում, սակայն բժիշկները պնդում են, որ երեխային քնելիս չի կարելի ծածկել։ Փոխարենը նրան հարմարավետ հագուստ հագցրեք։ Անկողնում բարձի, ծածկոցի կամ խաղալիքների առկայությունը կարող է շնչահեղձության հանգեցնել։

«Երեխան պետք է փորի վրա քնի»

Image result for baby sleeping

Երեխայի քնելու դիրքը ևս շատ կարևոր է։ Բոլոր բժիշկները միաձայն պնդում են, որ մեջքի վրա երեխային քնեցնելը շատ ավելի նախընտրելի է՝ կապված երեխայի ողնաշարի հետագա զարգացման հետ։


«Երեխան պետք է լռության մեջ քնի»

Image result for baby sleeping

Գիտնականներն ապացուցել են, որ երեխաները թեթև ձայնի պայմաններում ավելի լավ են քնում, քան կատարյալ լռության ժամանակ։ Խոսքն, իհարկե, բարձր ձայների կամ աղմուկի մասին չէ, սակայն եթե ինքներդ էլ փորձեք կամաց երաժշտություն միացնել կամ ուղղակի չձայնամեկուսացնել սենյակը, կնկատեք, որ երեխան ավելի արագ ու հանգիստ է քնում։

«3-4 ամսականից պետք է երեխային սովորեցնել այլ ուտելիքներ ուտել»

Image result for baby eating

Որոշ ծնողներ երեխային խաշած ձու կամ այլ մթերքներ տալիս են սկսած 3-4 ամսականից, բայց բժիշկներն ասում են, որ մինչև 6 ամսականը խորհուրդ չի տրվում երեխային, բացի իր համար նախատեսված սննդից, այլ մթերքներ տալ։

«Կովի կաթն ավելի լավ է, քան երեխայի համար նախատեսված արհեստական կաթը»

Image result for baby drinking cow milk

Ապացույցները շատ են, որ երեխաների համար նախատեսված արհեստական կաթն ավելի օգտակար է նրանց օրգանիզմի համար, քան կովի կաթը։ Բանն այն է, որ այդ արհեստական կաթն արտադրվում է հատուկ երեխաների համար, ուստի դրանք հարուստ են այն նյութերով, որոնք անհրաժեշտ են երեխաներին։ Իսկ կովի կաթը կարող է ինչպես ալերգիկ ռեակցիաներ, այնպես էլ ստամոքսաղիքային խնդիրներ առաջացնել։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->