>

2001 թ. այս օրը՝ ուղիղ 19 տարի առաջ, երկու ուղևորափոխադրող ինքնաթիռ, որոնք առևանգվել էին ահաբեկիչների կողմից, մխրճվեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների միջև՝ ամբողջությամբ ավիրելով դրանք:

Ահաբեկիչների կողմից ղեկավարվող մեկ այլ ինքնաթիռ բախվեց Վաշինգտոնում գտնվող Պաշտպանության նախարարության շենքի արևմտյան թևին, իսկ չորրորդ ուղևորափոխադրող լայները ընկավ և պայթեց Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի շրջակայքում: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Նյու Յորքում այդ ժամանակ մահացել է 2,749 մարդ, Վաշինգտոնում՝ 189, իսկ Փենսիլվանիայում՝ 44:

Օրվա ականատես վկաներից էր Ֆրեդ Էյխլերը: Նա աշխատում էր Հյուսիսային աշտարակի 83-րդ հարկում գտնվող գրասենյակում: Մահից խուսափել կարողացել է միայն այն բանի շնորհիվ, որ զուգարան գնալու ճանապարհին հանդիպել է գործընկերներին և զրույցի բռնվել նրանց հետ: Տղամարդն ապշել է, երբ նկատել է, որ ինքնաթիռը թռչում է դեպի ուղիղ իրենց կառույցը:




Քոչարյանի զոհերը

8:46 այն մխրճվել է երկնաքերի մեջ՝ իր ճանապարհին ավիրելով ամեն ինչ: Բախման ալիքը մարդկանց այս ու այն կողմ է շպրտել: Ֆրեդը կորցրել է գիտակցությունը, իսկ երբ ուշքի է եկել, առաջին բանը, որ արել է, 911 փրկարար ծառայությանը զանգահարելն էր, ապա կնոջն ու երեխաներին: Նա կարծում էր, որ այլևս երբեք չի կարողանա լսել հարազատների ձայները:





Առաջին հարձակումից հետո Ֆրեդը հանդիպել է մի քանի անծանոթի, և նրանք որոշել են միասին մնալ: Ավելի ուշ լսվեց երկրորդ բախման որոտը, և խումբը որոշեց ինչ-որ կերպ դուրս գալ կառույցից: Ավել ուշ Ֆրեդին ու մյուսներին հայտնաբերեց մի հրշեջ, ով, փրկելով նրանց կյանքը, ինքը զոհվեց:

20-րդ հարկում նրանք բախման նոր ձայն լսեցին: Օդը պատվեց մոխրով: Երբ Ֆրեդին հաջողվեց մի կերպ դուրս գալ աշտարակից, նա զանգահարեց կնոջը, ով էլ գոռում էր. «Փախի՛ր, փախի՛ր»: Շինությունը սկսել էր ընկնել:


Չարաբաստիկ օրվա առավոտյան հայտնի ամերիկացի փաստաբան Ֆրենկ Ռազանոն խաղաղ քնած էր «Մարիոթ» հյուրանոցի իր համարում, որը գտնվում էր 19-րդ հարկում:

Նա արթնացավ առաջին բախման ձայնից, սակայն նորից քնեց: Մի քանի րոպե անց երկրորդ բախումը տեղի ունեցավ, և ինքնաթիռը մխրճվեց Հարավային աշտարակի մեջ, դեպի որը բացվում էին Ֆրենկի համարի պատուհանները:



Տղամարդն արագ միացրեց հեռուստացույցը և լսելով տեղի ունեցածի մասին՝ որոշեց, որ անհանգստանալու ոչինչ չկա, կգան փրկարարները, և ամեն ինչ լավ կլինի:

Նա, կարծես ոչինչ չէր եղել, լոգանք ընդունեց, հագնվեց, հավաքեց իրերը, երբ հանկարծ զգաց, որ կարծես կրակահերթ արձակելիս լինեն. Հարավային աշտարակն սկսել էր փլվել: Հրաշքով նրան հաջողվեց օգնություն կանչել, և փաստաբանը փրկվեց:

Տղամարդը հիշում է, որ այդ պահին միայն երկու միտք էր պտտվում ուղեղում՝ մեկը, որ չի տեսնի դստեր հարսանիքը, և երկրորդ, որ կուզենար առանց ցավի մահանալ:

Աղբյուր՝ Blognews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->