>

Անբարոյականությամբ հայտնի մի կայքում նյարդահոգեկան խանգարմունքի մեջ է ընկել մի սուտի ազգայնական «լրագրող»,

որը յուր յեղափոխական կուսակցության հետ զրկվել է կերակրատաշտից ու իշխանական պրիվելեգիաներից (որ շատ զահլա տանի, ստիպված կլինեմ ավելի հանգամանորեն անդրադառնալ անցած 20 և ավելի տարիներին յուր կուսակցության, յուր թերթի ռոբադաշնակցական կուրատոր ընկերոջ արկածներին’ էն որ մանկատան սաների տների փողերը շատ սիրում էր, և ոչ միայն), գիշերը երազախաբ եղել, որ հեսա-հեսա իշխանափոխություն է լինելու,




Քոչարյանի զոհերը

ինքն ու նախկին թալանտորգը գալու են իշխանության, դեհ, չգիտեմ, թե կառավարությունում ում են թողնելու, բայց ՀԽ նախագահիս տուն է ուղարկելու։ Շուտով։ Ինքը։ Հեղափոխաբար։ Աղվանի ու Արմինեի սուրբ արև։ Նմաններն իրենց ապրած կյանքով,




իհարկե շատ փոքր են, թե ես որտեղ և որքան եմ աշխատում կամ կաշխատեմ, բայց սույն բեղավոր առանձնյակը ծանր է տանում ոչ միայն ՀԽ-ում իմ ակտիվությունը, իմ օրոք այդ կառույցի դժվար, բայց անշրջելի ակտիվացումը, այլ որ օրեր առաջ անձնապես, որպես ՀԽ նախագահ արձագանքել էի Առաջին լրատվականի յութուբյան ալիքի արգելափակմանը։

Գազեթոււմ մրոտած էջում բեղփետոցին այնքան դաժան է, որ հոգեկան տրավմաները ֆրոյդաբար հանել է փռել երկրի պարանին։ Վարձու քաղաքական քիլլեր Նաիրի Հունանյանի կաթնակեր ու գաղափարակեր ընկերը չի մոռացել ՄԱՀՀԻ-ում հոկտեմբերի 27-ին նվիրված քննարկումը, նոպպայից այն ներկայացրել Արման Բաբաջանյանի ու իմ ասուլիս,


ինչպես որ չի կարողացել ՀԽ նախագահի արձագանքը տարբերել ու վերագրել է ՀԽ-ին, չիմանալով, որ ՀԽ-ն հայտարարություններ չի անում, ու եթե նախկի նախագահի իրոք անգամ ՀԽ-ն կամ նրա հանձնաժողովները /ինչպես Լարիսա Ալավերդյանի գլխավորած հանձնաժողովը/ իրենց գաղափարակից լայֆնյուզի օգտին հայտարարություններ արել են, ապա դա եղել է օրենքի կոպտագույն խախտում, որովհետև եթե անգամ ՀԽ առանձին անդամներ ու նախագահը որպես հանրային գործիչ կարող են հայտարարություններ անել կամ ընդունել, ապա կառույցը և նրա մարմինները ընդունում են միայն վերլուծություններ ու փորձագիտական եզտակացություններ’ առաջարկություններով։ Բայց նախկին տասնամյակներում երկրի Սահմանադրությունն ու օրենքները տրորած ուժի «լրագրողի» ինչին է պետք ՀԽ օրենքն իմանալը…

Կարևորը գետերի վրա ՀԷԿ-երի տեղերը, դրա տրուբեքը նախկին դատախազից ձեռքբերելու գներն ու պայմանները իմանալը, անտառտնտեսությունում ծառերի վաճառքի գներն ու անտառները վարձակալությամբ վերցնելու ու անտառի ցեղասպանությամբ թուրքից վրեժը լուծելն է, բյուջեում մանկատների սաներին համար բյուջետային հատկացումների տեղը,


ՊՆ կաբինետներում իրենց կուսակցական վերնախավի երեխեքի ծառայության դասավորման պայմանները կամ չծառայելու գներն իմանալը, և վերջապես’ քաղաքում ազգահավաք ու հողահավաք սաունաների տեղերն ու գներն իմանալն է։ Միթե դրանցից ավելի կարևոր ազգային հարցեր կան?: Ու մաղձ է թափել մարտի 1-ի թեմայով, իմ վրա, որ գործընկերներիս հետ իրենց կերած կեղտի հետևանքներն էինք փորձում հարթել, Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի ազդեցության թեմայով. «դա լրատվականի գործունեությունը խոչընդոտել չէ, Արմինեի ու Աղվանի արև», բեղերը փիդրել ու չճացել էր, «հասնում էր Արման Բաբաջանյանին, բա ինչու էր վառել մեր կաթնակեր եղբայր Նաիրիին»,- եզրափակել էր

։ Փրփուր ու մաղձ է թափել, որովհետև ինքն էլ գիտի, որ մենք էլ գիտենք, որ մեր էջերի արգելափակումնեըի հետ յուր ուժն ու հովանավորները կապ են ունեցել… Ու սա է Արմինեի խմբագրած թերթոնը, որտեղ կարող է մարդու անվան վրա որևէ x լածիրակ էժան բառախաղդր անել ու նա դա տպի։ Կարող են ստել հանրությանը ու բազմիցս, ու երբեք ներողություն չխնդրել։ Չեք հավատում? Արմինեի ու Աղվանի արև։

Сообщение Քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանը նոր գրառում է կատարել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->