>

Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում: Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր: Խմորը շուտ չի թթվում, այնպես որ կարող եք սառեցնել:

Миллиардная прибыль! Самые кассовые фильмы последнего десятилетия

Այս խմորից ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ, բելյաշ և այլն:

loading...




Եթե դուք խմորից «վախենում եք», ապա փորձեք այս բաղադրատոմսը, այն հաստատ կստացվի նաև ձեզ մոտ:





Բաղադրիչներ

✓ Կաթ — 500 մլ

✓ Ցորենի ալյուր — 5 բաժակ


✓ Շաքարավազ — 2ճ/գ

Աղ — 0,5 թ/գ— 0,5 թ/գ

✓ Արևածաղկի ձեթ— 2ճ/գ

✓ Թթխմոր (չոր) — 11 գր.



Պատրաստումը` Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք: Ապա դանդաղ լցրեեք տաք կաթը, ավելացրեք շաքարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները:

Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ բաժակ ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան: 2 ժամ անց կարող եք պատրաստել՝ ինչ ցանկանաք: Ավելին թողնել խորհուրդ չի տրվում:

Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպեսզի «հետ գա»: Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել:

Բարի ախորժակ:

Сообщение Այս խմորով ես պատրաստում եմ կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ, պիցցա և այլ թխվածքներ. Այն իսկական հայտնագործություն է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin