>

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարանն այսօր՝ սեպտեմբեր 12-ին երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդուն:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, դատավոր Կարեն Ֆարխոյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է միջնորդությունը և Գ. Արսենյանը, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին է և կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Տ.Մ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ, կալանավորվեց:








Քոչարյանի զոհերը

Գ. Արսենյանին տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը:


Վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:



Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:

Сообщение Քիչ առաջ դատարանը կալանավորեց Գուրգեն Արսենյանի որդուն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->