Անդրեն հայկական շոու բիզնեսի կարկառուն դեմքերից է։
Նրա երաժշտական ընդունակություններն արդեն ակնհայտ էին 3 տարեկանից, այդ տարիքից Անդրեն արդեն երգում էր։ 6 տարեկանից նա սկսեց հաճախել դաշնամուրի դասընթացների։
Քոչարյանի զոհերը
Իր առաջին երգը գրել է 9 տարեկանում, որն անվանեց «Աղոթք»: Նրա՝ պրոֆեսիոնալ երգչի կարիերան սկսվեց 15 տարեկան հասակից։
Անդրեն օրերս լքել է ցանկալի փեսացուների շարքը: Երգիչն, ով տևական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում ու այնտեղ էլ գտել իր երկրորդ կեսին, ամուսնացել է:
Նա իր ինստագրամյան էջում հարսանեկան սիրառատ լուսանկարներ է հրապարակել կնոջ հետ:
Երգիչը որքան էլ փորձում է փակ պահել անձնական կյանքն ու չի խոսում կյանքի նոր շրջափուլի մասին՝ չբացահայտելով սիրելիի ով լինելը, այդուհանդերձ, հանրության ուշադրությունից ոչինչ չի վրիպում:
Լուրեր են շրջանառվում, որ Անդրեի գեղեցկուհի կինը միլիոնատիրոջ դուստր է: Նրա անունն Արուս է, և նա Հոլիվուդում գտնվող «Նաիրի» ռեստորանի տիրոջ դուստրն է:
Արուսի հայրը դասվում է մեծահարուստ ամերիկահայ միլիոնատերերի շարքին:
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն