Ընտրեք զարդերից մեկը և բացահայտեք Ձեր կանացիության գաղտնիքները



 

Զարդ 1.



Կանացի եք, սիրում եք գեղեցիկ հագնվել, սանրվածքներ անել։ Բյուջեից առաջին հերթին գումար կհատկացնեք կոսմետիկային կամ խնամքի միջոցներին, հետո միայն` սննդամթերքին ու տան համար նախատեսված իրերին։ Ձեզ համար մեծ նշանակություն ունի ընտանիքը, բայց մեծ ուշադրություն եք հատկացնում ամուսնուն և ոչ երեխաներին։

Զարդ 2․

Ձեր բնավորության մեջ համադրված են զգացմունքներն ու բարձր ինտելեկտը։ Ձեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթ արժեք ունի, և ամեն բան առավել ծանր ու զգացմունքային եք ընդունում, քան մյուսները։ Բայց կարողանում եք հաղթահարել դժվարությունները, ինչպես չի կարողանում անել որևէ այլ մեկը։ Յուրօրինակ մտածողություն ունեք, սեփական ոճն ու սկզբունքները պնդելու կարողություն։

Զարդ 3․

Ընտրում եք լակոնիկն ու մինիմալիզմը։ Ինչպես հագուստի ոճի, այնպես էլ կենսակերպի ընտրության հարցում ոչ մի ավելորդ բան չեք ընդունում։ Սիրում եք կյանքը, ակտիվ եք և միշտ շարժվման մեջ եք։ Այդ պատճառով էլ նույնիսկ մեծ տարիքում մնում եք «մարդ՝ առանց տարիքի»՝ առանց նախապաշարմունքների և թեթև հոգով։

Զարդ 4․

Իսկական փերի եք։ Սիրում եք ձեռքի աշխատանք, սովորական կտորից կարող եք գեղեցիկ հագուստ ստանալ։ Ամեն ինչի նկատմամբ ստեղծագործական մոտեցում եք ցուցաբերում։ Ձեզ նման կինն իր կողքին ցանկանում են տեսնել տղամարդու, ով ցանկանում է լավ ընտանիք ունենալ։



Զարդ 5․

Ուժեղ բնավորություն, և երկաթյա նյարդեր ունեք։ Սեփական սահմանները լայնացնելու և կառավարելու անհագ ցանկություն ունեք։ Սուր միտք ունեք, կայծակնային ռեակցիա։ Մարդկանց բավական լուրջ պահանջներ եք ներկայացնում։

Զարդ 6․

Իսկական տոն եք։ Ձեր հոգին մշտական ուրախության, շքեղության, փայլի կարիք ունի։ Ձեր զգեստներն էքստրավագանտ են, իսկ զարդերն արևից վառ են փայլում։ Առանց մտածելու՝ ցույց եք տալիս զգացմունքները։ Կարիերան Ձեզ համար առաջին տեղում չէ, բայց չեք գոհանա վերջին տեղերով։

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin