>

Թուրքական «Haber7» կայքը տեղեկություն էր տարածել, որ թուրքական զինուժը Սիրիայի սահմանակից տարածքներից Հունաստաննի հետ սահմանին է տեղափոխում մեծ քանակով զինտեխնիկա և մարտական ուժեր: Տեղեկությունը ճշտելու համար «Anadolu» գործակալությունը կապ էր հաստատել թուրքական Երկրորդ բանակի ցամաքային ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք հերքեցին տարածված տեղեկությունները և նշեցին, որ Սիրիայի հետ սահման զինտեխնիկան չի տեղափոխվում Հունաստանի հետ սահման, այլ գնում են պլանային աշխատանքներ, որոնք վաղուց էին ծրագրավորվել:


Ռուսական «Inosmi» կայքը, որը մասնագիտանում է օտարերկրյա ԶԼՄ-ներում տեղ գտած նորությունների թարգմանության ուղղությամբ, հետաքրքիր մեկնաբանություններ է ներկայացնում, որոնք տեղ են գտել թուրքական «Haber7»-ի նյութի ներքո, այն մեկնաբանությունները արտացոլում են թուրքական հասարակության տրամադրությունները: Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝







Քոչարյանի զոհերը

«Թուրքիայի թշնամիները վախից չգիտեն ինչ անեն»:

«Հույները, ըստ ամենայնի, դասեր չեն քաղել պատմությունից և կարծես ևս մեկ դաս են ուզում ստանան»:


«Մեր կործանիչները բավարար կլինեն հույների դեմ: Հունական բնակչություն մարդկանց փոքրիկ խմբակ է»:


« Հունաստանը հորինված պետություն է, ֆորպոստ որը ստեղծվել է Թուրքիայի դեմ: Առաջին իսկ հնարավորության դեպքում այն պետք է վերացվի աշխարհի երեսից, նմանատիպ պետություններ են նաև Բուլղարին և Հայաստանը»:
Վերոհիշյալ մեկնաբանությունները հերթական անգամ ապացույցում են այն, որ ռազմատենչ քաղաքականությունը ոչ միայն թուրքական քաղաքական ղեկավարության մոտեցումն է, այլև հասարակական պահանջի դրսևորում: Ինչպես տեսնում եք թուրքական հասարակության ներկայացուցիչների պատկերացումների շրջանակներում Հայաստանը նույնպես դասվում է այն պետությունների շարքին, որոնք պետք է վերացվեն աշխարհի երեսից:

Сообщение «Հունաստանը Հայաստանի պես հորինված պետություն է և առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է վերացվի աշխարհի երեսից» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->