>

Ալիս Սողոմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ «ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ» ԱԺ-ՈՒՄ

Եվ այսպես, «իմքայլականները», ցավոք, հերթական անգամ ապացուցեցին, որ ռոբիկ քոչարյանի տիրապետության 10 տարիներին իրենք ընդամենը մանկապարտեզի երեխաներ են եղել և ԽԱԲԱՐ չեն եղել, թե այդ արյունարբուն դատական ինչ համակարգ էր ստեղծել, դատավորների խամաճիկային ինչ խումբ ուներ,

որոնցից յուրաքանչյուրը Բաղրամյան 26-ից հրաման էր ստանում՝ «գյադեք, այս կողմ կանգնեք,




Քոչարյանի զոհերը

գյադեք, այն կողմ կանգնեք»: Այդ խամաճիկներից մեկը խունդկարյան ազգանունով այն դատավորն էր, որի կենսագրությունը ապականվել է քոչայանական ռեժիմի այդ 10 տարիներին, հետո շարունակվել ապականվել սեռժիկ սարգսյանի ռեժիմի օրոք, երբ բազմաթիվ կեղծ վճիռների հեղինակը պաշտոնի բարձրացում է ստացել՝ հասնելով վճռաբեկ դատարանի նախագահի աթոռին:




Թե «իմքայլականների» խմբակցության հետ հանդիպմանն այդ նախկին ավանտյուրիստն ինչպես է կարողացել երեսի գայլի կաշին դարձնել գառան կաշի և համոզել, որ ինքն ապաշխարում է, որ ինքն արդեն իր վրայից լրի՜վ մաքրել է նախկին կեղտերը,-ես չգիտեմ ու արդեն չեմ էլ ուզում իմանալ, որովհետև խորին հիասթափություն ապրեցի՝ ԱԺ-ում քվեարկության արդյունքը տեսնելով:

Ասենք թե «իմքայլականները» ռոբիկ քոչարյանի ռեժիմի տարիներին իրոք մանկահասակ էին ու հայատյաց քոչարյանի ռեժիմից ոչ մի վատ բան չեն հիշում:

Ասենք թե այդ նախկին մանկահասակների հետ նախնական հանդիպմանը խունդկարյանը կարողացավ բացատրել, թե ինքը սուրբ է, բա դրանք ժողովրդի հետ կապն արդեն կտրե՞լ են, որ նախկին կոռումպացված դատավորի կենսագրությունից առասպելներ պատմող հասարակության ձայնը չի հասել իրենց ականջներին:

Թե՞ դրանք այնքան են պինդ պարփակվել այդ թավիշ կոչվածի մեջ, որ անգամ կարող են քննադատել այն անկախ պատգամավորին, ով կետ առ կետ, փաստ առ փաստ ներկայացնում է, թե իրապես ով է այդ խունդկարյանը՝ հակահեղափոխության հաղթանակը համարելով խունդկարյանի թեկնածության պաշտպանությունը:


Հիմա դո՞ւք եք, այ «իմքայլականներ», հեղափոխության արժեքները պահողները, թե՞ խունդկարյանի թեկնածության դեմ խոսող իրավապաշտպաններն ու ԱԺ-ի անկախ պատգամավորը:

Գուցե դուք արդեն այնքան եք երկրում ձեզ տեր ու տիրական զգում, որ ժողովրդի կարծիքին արդեն ուշադրությո՛ւն էլ չեք դարձնում: Դուք արդեն, երևի, վտանգ էլ չեք տեսնում այն բանում, որ երբ սահմանադրական դատարանում քննության առնվի հանցագործ ռոբիկ քոչարյանի դիմումը, ի՞նչ դիրք է բռնելու այդ խունդկարյան կոչված դատավորը, որ ռոբիկի շահած ու պահածն է եղել և ռոբիկին հավասար հանցագործ սեռժիկ սարգսյանի կողմից էլ պաշտոնի բարձրացում է ստացել:

Այդ վճռաբեկ դատարան կոչվածը, որ վերջին շրջանում ղեկավարել է խունդկարյանը, տարիներով, տասնամյակներով բռնաբարել է մարդկանց իրավունքները: Ու եթե դուք դրան բերում եք սահմանադրական դատարան, կարո՞ղ է դուք պարզապես կադր չունեք:

Բայց «իմքայլականներին» դա չհետաքրքրեց, որովհետև նրանք և մանավանդ Ալեն Սիմոնյանը շատ ոգևորված էին խունդկարյանի ելույթում հնչած նրա ազնվությունի՜ց, նրա խոստովանաքի՜ց: Ժողովրդավար են խաղում՝ տեսնո՞ւմ եք, մենք նույնիսկ պաշտոններ ենք տալիս նրանց, ովքեր նախորդ ռեժիմին ժողովրդի և, մանավանդ, արդարադատության հերն անիծել են:

Հարգելի «իմքայլականներ», գրողի ծոցը ձեր թավիշը, եթե խունդկարյանին շոյելով՝ դուք մոռացաք այն հարյուրավոր անմեղ քաղաքացիներին, ովքեր տուժել են այդ խունդկարյանից: Գրողի ծոցը, որ դուք մոռացաք, թե ինչպես խունդկարյանը տաբու դրեց Ա1+-ի եթեր հեռարձակվելուն: Գրողի ծոցը, որ դուք մոռացել եք, թե խունդկարյան կոչված դատավորի ձեռամբ ինչպես հանիրավի պարտվեցին Թռչկանը որպես երկրի բնական գեղեցկություն պահպանելու համար պայքարող բնապահպանները:


Բացի անկախ պատգամավորից, ձեզանից որևէ մեկը ԱԺ-ում խունդկարյանին հարցեր տալիս չբարձրաձայնեց Ա1+-ի խնդիրը: Ասենք ինչո՞ւ պիտի բարձրաձայնեիք, եթե արդեն համոզվել էիք խունդկարյանի «ապաշխարանքի» «ճշմարիտ» լինելուն:

Խունդկարյանն ինչո՞ւ պիտի հասներ մինչև Ազգային ժողովի ամբիոնի մոտ – նա պիտի «իմքայլականների» հետ հանդիպումից այնպիսի հարված ստանար, որ մինչև այդ ամբիոն ճանապարհ չունենար: Ես սկսում եմ արդեն կասկածել, որ իմքայլականները (ներողություն մի քանի կարգին հեղափոխական պատգամավորներից) բացարձակ մտահոգված չեն, որ մեր երկրում դատաիրավական բարեփոխումներ կատարվեն: Հատկապես ԱԺ պետաիրավական տխրահռչակ հանձնաժողովն իր ղեկավարով:

…Ես իմ նյարդերը խնայեցի, որ շարունակեմ լսել ձեր խայտառակ քվեարկությունից հետո Ալեն Սիմոնյանի «բացատրությունները»: Փոխարենը տարբեր կայքերում խելքը գլխին մի շարք իրավապաշտպանների ելույթները լսեցի, ովքեր հիմնավոր փաստերով մերկացրին խունդկարյանին ու պարզապես աբսուրդ էին համարում Ազգային ժողովում խունդկարյան կոչված թեկնածուին լսելը, ուր մնաց, թե նրա օգտին քվեարկելը: 84 կողմ, 2 դեմ: Ինչ էլ միակամ ու միաձայն եք եղել, «իմքայլականներ»:

Երևի նաև շատ գոհ եք ձեր արած քայլից: Հիմա էլ նախկինի նման ականջներդ հեռու պահեք առողջ դատողությամբ ձեր այդ անխոհեմ քայլը քննադատողներից: Քավ լիցի, ես ի՛նձ նկատի չունեմ, այլ այն իրավապաշտպաններին, որոնք խունդկարյանի դեմ խոսելիս իրենց ձեռքին ունեն բազմաթիվ ջախջախիչ փաստեր: Դուք, «իմքայլականներ», աչք փակեցիք այդ փաստերի դեմ:

Աստված ձեզ հետ: Ես պարզապես չէի ուզենա, որ ձեր անխոհեմության պատճառով սասանվի իմ հավատը հեղափոխության արժեքների և, հատկապես, մեր հարգելի Վարչապետի վարած քաղաքականության հանդեպ:
Թե պիտի այսպես խուփ աչքերով լրացնեք սահմանադրական դատարանի թափուր տեղերը, բա մի ամբողջ տարի սահմանադրական դատարանի որջը մաքրելու ձեր այդ աղմուկն ինչի՞ համար էր: Ամո՛թ ձեզ, ԱԺ-ի «իմքայլականներ»:

Դուք ձեր այդ քայլով ժողովրդի և ձեր միջև մեծ անջրպետ ստեղծեցիք: Ու նաև՝ խորը հիասթափություն:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Եվ այսպես, «իմքայլականները», ցավոք, հերթական անգամ ապացուցեցին, որ ռոբիկ քոչարյանի տիրապետության 10 տարիներին իրենք ընդամենը մանկապարտեզի երեխաներ են եղե появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->