>

Ցածր հասակն ունի իր առավելությունները: Հայտնի է, որ տղամարդկանց ավելի դուր են գալիս ցածրահասակ աղջիկները, նրանք ավելի փխրուն տեսք ունեն, և հակառակ սեռի մոտ նրանց պաշտպանելու ցանկություն է առաջանում: Սակայն հագուստ ընտրելու հարցում ծագում են բարդություններ: Հարկավոր է զգուշորեն ընտրություն կատարել էլ ավելի ցածրահասակ չերևալու համար:

Ձեզ ենք ներկայացնում 7 խորհուրդ, որոնք կօգնեն ավելի բարձրահասակ երևալ հագուստի շնորհիվ:

1. Բլուզ և կիսաշրջազգեստ




Քոչարյանի զոհերը

Հարկավոր է հագուստի օգնությամբ համաչափություններ հաղորդել մարմնին: Առաջին դեպքում մարմինը կիսվում է, իսկ երկրորդում ոտքերն ավելի երկար են երևում, և ընդգծվում է իրանը:


2. Գոտի և կոշիկներ




Ամրակով կոշիկներ ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ ձեր մաշկին մոտ երանգի կոշիկներին: Բացի այդ՝ հարկավոր է խուսափել հաստ գոտիներից:

3. Բաճկոններ և վերարկուներ

Ցածրահասակ աղջիկներին խորհուրդ չի տրվում կրել լայն և մեծ վերարկուներ, դրանք կարճացնում են ոտքերը: Ընտրեք կարճ և կիպ մոդելներ:


4. Կարդիգան

Երկար կարդիգանը հիանալի լուծում է, սակայն հարկավոր չէ ընտրել շատ լայն կամ էլ մեծ դետալներ պարունակող մոդելներ:

5. Շրջազգեստներ


Լայն շրջազգեստները գեղեցիկ են նայվում բարձրահասակ աղջիկների վրա: Ցածրահասակների խորհուրդ է տրվում ընտրել կիպ, մարմինն ընդգծող մոդելներ:

6. Կոնտրաստ և մոնոխրոմ

Կոնտրաստային գույները մարմինը մասերի են բաժանում, ուստի ավելի բարձրահասակ երևալու համար կազմեք մոնոխրոմ լուքեր:

7. Ջինսեր և բլուզ

Կարճ բլուզն ու երկար իրանով ջինսերը հիանալի տարբերակ են ցածրահասակ աղջիկների համար:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->