>

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել:









Տեսանյութում երևում է, թե վարորդներն ինչպես են անակնկալի գալով փոխում ճանապարհի երթևեկելի գիծը:


«Երևան-Արտաշատ ճանապարհով գնում էինք, երբ նկատեցինք, թե ոնց է ուղղաթիռը գրեթե ճանապարհին կպած թռչում: Բնականաբար վախեցանք ու խուճապի մատնվեցինք»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:

Auroranews-ը ճշտելու համար, թե ուղղաթիռն արդյո՞ ք պատկանում է ՊՆ-ին և ի՞ նչ թռիչք էր իրականացնում` կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ:



«Ուղղաթիռը ՊՆ-ին չի պատկանում», — մեզ հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակը:Այս րոպեներին փորձում ենք կապ հաստատել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչների հետ` մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->