>

Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը, Թող ամոթահար լինի սատանան, Վերանան որոգայթները, Թող վերանա խավարը. հզոր աղոթք՝ չարի դեմ:

Չարի հնարքների դեմ աղոթք




Քոչարյանի զոհերը

Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները.





պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն:

Ազատագրման աղոթք




Խաչի նշանի դրոշմով, որ Քո Աստվածային Արյունով նորոգեցիր, և մկրտելով մեզ որդեգրեցիր ու վերականգնեցիր պատկերիդ փառքով՝ աստվածային Քո պարգևներով թող ամոթահար լինի սատանան, վերանան որոգայթները և մարտնչողները պարտվեն:

Թող վերանա խավարը, մութը փարատվի, մառախուղն անցնի:

Աջդ հովանի թող լինի. քանզի գթած ես, ողորմած: Եվ Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հավերժ փա՜ռք. ամեն:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->