>

Սովորաբար հոգեբաններն ասում են, որ սոցիալական ցանցերում մեր ավատարի նկարները խոսում են մեր երազանքների մասին: Մեր նկարը այն է, ինչը մեր կյանքում չկա, բայց շատ կցանկանայինք լիներ: Իհարկե սա բավականին վիճելի փաստ է, բայց անհավանական չի:

Առաջարկում եմ ուսումնասիրենք մեր և մեր ընկերների ավատարների նկարները և նրանց ավելի լավ ճանաչենք: Սկսեցինք 🙂




Քոչարյանի զոհերը

1. Ուրիշի երեխայի կամ  կենդանիների ձագերի նկարներ: Սա խոսում է մարդու մոտ սիրո, ուշադրության և հոգատարության պակասի մասին: Մարդը չի ուզում մեծանալ, նա միշտ ուզում է, որ իրեն վերաբերվեն որպես երեխայի, հոգ տանեն իր մասին:


2. Սեփական երեխայի նկարը կամ իր նկարը երեխայի հետ: Իմ երեխան ես եմ, ես իմ երեխան եմ: Սա խոսում է սեփական ես-ի և կյանքում կողմնորոշման կորստի մասին:




3. Լուսանկար զուգընկերոջ հետ: Բոլորդ տեսեք, ես ընկեր/ընկերուհի ունեմ, ես միայնակ չեմ: Սա խոսում է անինքնավստահության մասին, այն  մասին, որ մարդը չի հավատում, որ ինքը կարող է սիրված լինել:

4. Բնապատկեր, բնություն, ծառեր, ծաղիկներ: Ներքին հարմոնիայի պակաս: Մարդը հանգստի և արձակուրդի կարիք ունի:

5. Պաշտոնական նկար: Այս ոճի նկարը ևս խոսում է ներքին անինքնավստահության մասին: Այսպիսի նկար ունեցող մարդը անընդհատ իր «լավը» լինելու ապացույցների կաիրք է զգում:


6. Ծիծաղելի նկար: Անընդհատ ուրախ երևալ ցանկացող մարդը միշտ ինչ-որ ներքին լարվածություն ունի, ներքին տխրություն, որը փորձում է թաքցնել ծիծաղելի նկարների հետևում:

7. Նկարի բացակայություն: Անվտանգության զգացումի բացակայություն: Հաճախ նաև ամեն ինչ հսկողության տակ պահելու ցանկություն:

8. Հայտնի մարդու, աստղի նկար: Ձեր պրոֆիլի նկարը աստղի նկա՞ր է, հենց հիմա հեռացրեք այն: Դա խոսում է ձեր ցածր: ինքնագնահատականի մասին: Ինչ կարիք կա ուրիշի դեմքով մարդկանց ներկայանալ, եթե դուք ձերը ունեք:

9. Շատ «բաց» նկար: Դա ձեռնոցի նետում է հակառակ սեռին, սեքսուալ կանչ, որ ձեր կյանքում: Ձեր սեքսուալության բացահայտ ցուցադրուը խոսում է այն  մասին, որ դուք շատ կոմպլեքսավորված եք այդ ուղղությամբ, ձեզ թվում է, որ դուք բավականաչափ գրավիչ չեք հակառակ սեռի համար և բացելով մարմնի որոշակի հատվածները, փորձում եք ցույց տալ, որ դուք ազատ եք և առանց կոմպլեքսների:


10. Անկենդան իր: Դա կարող է լինել գիրք, զենք, ավտոմեքենա, երաժշտանակն գործիք և այլն…Այս տիպի ավատարի նկարները նորմալ են համարվում, քանի որ դրանք ցույց են տալիս օգտատիրոջ նախասիրությունները:

11. Հակառակ սեռի ներկայացուցչի նկար: Մեր օրերում սա բավականին վտանգավոր տենդենց է, երբ մարդը չի հարմարվում իր կենսաբանական սեռի հետ և ամեն կերպ ցանկանում է նմանվել հակառակ սեռին: Իհարկե եթե հակառակ սեռի նկարի մեջ իր կուռքը պատկերված չէ, օրինակ աղջիկները կարող են իրենց ավատարի նկար դնել Ջեյմս Բլանթի նկարը, քանի որ սիրում են նրան:

12. Անիմե: Սա ևս խոսում է նախասիրությունների մասին: Մարդը, ով իր ավատարի նկարը անիմե է դնում, շատ հետաքրքրված է այդ արվեստով և ապրում է իր սիրած հերոսի կյանքով: Սա նորմալ է  չափի մեջ:

13. Մեկ այլ մարդու իդելական նկար: Օրինակ երբ ոչ այնքան գրավիչ արտաքին ունեցող աղջիկը իր ավատարի նկար է դնում որևէ մոդելի կամ գեղեցիկ աղջկա նկար, նույնը տղաները: Այստեղ խնդիրը շատ խորը հոգեբանական է, երբ մարդը չի ընդունում իրեն այնպիսին, ինչպիսին կա, և երազում է նմանվել ուրիշներին:

14. Չափից դուրս հաճախ փոփոխվող ավատարներ: Այսպիսի մարդի ուշադրության մշտական պակասի զգացում ունեն: Նրանք մեկնաբանությունների ու նոր լայքերի հաշվին փորձում են բավարարաել իրնց մոտ այդ պահանջը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->