>

Արմեն Դանիելյանը իր ֆեսնուքյան էջում գրել է.

Շոկի մեջ եմ։ Աննախադեպ քաղաքական իրողություն է և երկրի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունն ակամայից ջուր է լցնում իրեն ոչ հեռու ժամանակներում «օգտագործած և ոչնչացրած» քաղաքական ուժի չոր ու ցամաք ջրաղացին…





մի ուժի, ով հրաժարվեց իր՝ ոչ միայն քաղաքական «ծնունդից», այլև որբի տեղ դրած ոչխարի մկրատով խուզեց այդ քաղաքական ուժի առաջնորդի գլուխը…





Հ.Գ. Ու գիտեք ինչու է այդպես… որովհետև քաղաքական գործիչը պետք է համապատասխանի տարրական չափանիշների.

նա պետք է լինի բազմակողմանի զարգացած և կիրթ… (հորս արև, տատուս գերեզման, անբարոյականի զավակ լինեմ և նման ոճաբանությունը խիստ անընդունելի է) հակառակ պարագայում նա կվերածվի խայտառակության…


Հ.Գ. Մեր օրերում դժվար է ընտրություններ կեղծել, բարեգործության անվան տակ հարկերից խուսափել, արտոնյալ պայմաններում բիզնես գործունեություն ծավալել և այլ և այլն:

Եվ հենց դա է միակ ու գլխավոր պատճառը, որ երբեմնի քաղաքական համագործակցությունը վերածվեց սարսափելի հակամարտության:



Վտանգը դարձել է շոշափելի ու իրական:

Ոմանք, իսկ դուք բոլորդ գիտեք՝ ում մասին է խոսքը, ատամները սրած, կազմը պատրաստ սպասում են, որ մեզ հոշոտեն… Քարերը հավաքելու ժամանակն է, հիշեք խնդրանքս…

Сообщение Շոկի մեջ եմ. (հորս արև, տատուս գերեզման, անբարոյականի զավակ լինեմ և …). Արմեն Դանիելյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->