>

Պաուլո Կոելիոյի ստեղծագործությունների հաջողության գաղտնիքը նրանց զարմանալի իմաստության և ըմբռնելիության մեջ է: Ստորև ներկայացված են 25 մեջբերումներ նրա հայտնի ստեղծագործություններից:

«Հրաշագործի օրագիրը»: «Մարդկանց բնորոշ է հորինել այն, ինչ իրականում գոյություն չունի և դասեր չքաղել իրենց առջևում եղածից»: «Մենք միշտ գիտենք, թե որ ճանապարհն է ամենալավը, բայց հետևում ենք առավել հարմարին»:

 «Ալքիմիկոսը»: «Յուրաքանչյուրն ունի սովորելու իր մեթոդը: Նրան հարմար չէ իմը, ինձ` նրանը: Սակայն, մենք երկուսս էլ փնտրում ենք մեր Ճանապարհը, և միայն դրա համար ես չեմ կարող չհարգել նրան»: «Վախենում եմ, որ եթե երազանքս իրականություն դառնա, ապրելն այլևս կկորցնի իր իմաստը»:




Քոչարյանի զոհերը

«Հիշի’ր, միշտ պետք է իմանալ, ինչ ես ուզում»: «Եթե դու ինչ-որ բան շատ ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»:




«11 րոպե» : «Կյանքը սիրում է ամեն ինչ մատուցել մռայլ կերպով, որպեսզի հետո փայլի իր լուսավոր կողմով»: «Ավելի լավ է այնպես ապրիր, կարծես այսօր քո կյանքի առաջին կամ վերջին օրն է»: «Կյանքը միշտ չէ երկրորդ հնարավորությունը տալիս, և նրա մատուցած երբեմնի նվերներն ավելի լավ է ընդունել»:

«Կյանքը չափազանց կարճ է կամ երկար, որպեսզի կարողանանք այդպես անփութորեն ապրել այն»: «Յուրաքանչյուր մարդկային էակի գլխավոր նպատակը սիրո գիտակցումն է: Սերը ոչ թե ուրիշի, այլ հենց մեր մեջ է և մենք ինքներս ենք այն արթնացնում: Իսկ այն արթնացնելու համար հարկավոր է հենց այն ուրիշը: Տիեզերքը իմաստ է ստանում այն ժամանակ, երբ կա այնպիսի մարդ, ում հետ մենք կարող ենք կիսել մեր զգացմունքները»:

 «Հինգերորդ լեռը» : «Երեխան միշտ կարող է մեծին երեք դաս տալ. նա առանց որևէ պատճառի ուրախ է, միշտ ինչ-որ բանով զբաղված է և կարողանում է բոլոր հնարավոր միջոցներով հասնել իր ուզածին»: «Մարդ պետք է ընտրի իր ճակատագիրը, այլ ոչ թե ընդունի այն»:


«Վերոնիկան որոշում է մահանալ» : «Մեզ բոլորիս էլ մի քիչ խենթություն է պակաս»: «Դադարիր մտածել, որ դու բոլորին խանգարում ես: Եթե ինչ-որ մեկին որևէ բան դուր չգա, նա կասի քեզ այդ մասին: Իսկ եթե նա դժգոհելու համարձակություն չունի, ապա դա նրա խնդիրն է»:

«Բրիդա» : «Երբ դու կյանքում որևէ կարևոր բան ես գտնում, դա չի նշանակու, որ պետք է հրաժարվես մնացած ամեն ինչից»: «Հասնելով վերջին` մարդիկ ծիծաղում են այն վախերի վրա, որոնք տանջում էին նրանց սկզբում»:


«Ռիո-Պիեդրա գետի մոտ նստեցի, արտասվեցի» : «Երջանիկ է միայն նա, ով կարողանում է տարածել երջանկությունը»: «Հարկավոր է լսել այն երեխայի ձայնը, ով դեռևս ապրում է քո հոգու մեջ: Նրան տրված է այդ կախարդական պահերի գիտակցումը»:

«Սերը նման է պատնեշի: Անգամ աննշան անցք թողնելու դեպքում, որտեղից կարող է ջուր անցնել, նրա ճնշման տակ պատերը կքանդվեն և կգա մի պահ, երբ ոչ ոք այլրս ի վիճակի չի լինի կանգնցնել ջրի հոսքը: Իսկ եթե պատերը քանդվեն, սերը կտիրի ամեն ինչի, նրան հետաքրքիր չէ ինչն է հնարավոր, իսկ ինչը` ոչ, նրան չի մտահոգում` մենք կարո՞ղ ենք պահել մեր սիրելիին մեր կողքին: Սերն անկառավարելի է»:

«Ալեֆը » : «Մենք հաճախ գնահատում ենք այն, ինչ եկել է հեռվից, և հազվադեպ ենք ուշադրություն դարձնում այն ամբողջ գեղեցկությանը, որ շրջապատում է մեզ»: «Մենք երբեք այնպիսին չենք, ինչպիսին մեզ ցանկանում են տեսնել ուրիշները: Մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք ուզում լինել: Ուրիշներին մեղադրելն ավելի հեշտ է: Կարելի է ամբողջ կյանքը վատնել աշխարհն անիծելով, բայց մեր անհաջողություններն ամբողջովին մեզանից են կախված»:

«Միայն միջակությունն է միշտ վստահ իր վրա, այնպես որ, ռիսկի դիմե՛ք և արե՛ք այն, ինչ իրականում ուզում եք: Գտե՛ք մարդկանց, ովքեր չեն վախենում սխալվելուց, և որոնք, իհարկե, սխալվում են»: «Կյանքը նշանակում է գիտակցաբար ապրել ամեն մի պահը, այլ ոչ թե օրերով մտածել կյանքի իմաստի մասին»:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->