Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ այսօր լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանի հարսանիքն է:
Արուսը, սովորաբար, նախընտրում է գաղտնի պահել անձնական կյանքը:
Քոչարյանի զոհերը
Նա որոշել է հարսանիքի օրը փախչել Երևանից և օրը կազմակերպել մարզերից մեկում:
Հիշեցնենք, որ Արուսի ընտրյալը 2019 թվականի մարտի 30-ին նրան ամուսնության առաջարկություն էր արել Իտալիայում՝ Վենետիկում:
Այս մասին տեղեկացել էինք Արուսի ընտրյալի՝ Հարութ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա լուսանկար էր հրապարակել և մեկնաբանել հետևյալ կերպ․ «Ընդմիշտ միասին»։
Լուսանկարն արված է Վենեցիայում։ Հարութը նավի վրա է մատանի նվիրել Արուսին:
Լուսանկարը բազմաթիվ մեկնաբանություններ է հավաքել․ զույգը շնորհավորանքներ է ստացել ընկերների և մտերիմների կողմից
Նշենք, որ Հարութ Աբրահամյանը ONEX-ի համահիմնադիրն է։
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն