>

Հարգելի՛ ուսուցչուհի: Ձեզ գրում է Ձեր աշակերտուհու մայրը: Որքան էլ Դուք պնդեք, իմ աղջիկը մնալու է Ձեր խմբում:

Նրա  տարիքում ընկերուհիները շատ ավելի կարևոր են, քան գնահատականները: Ես Ձեզ մի խնդրանք ունեմ. հերիք է ասեք աղջկաս, որ նրա ծնողները բավարար ջանք չեն գործադրում, որնպեսզի նա անգլերեն սովորի:




Քոչարյանի զոհերը

Դուք նրա աչքում նսեմացնում եք նրա ծնողների հեղինակությունը: Եվ դա կարող է վատ անդրադառնալ նրա հոգեկանի վրա:





Դուք շարունակաբար իմ աղջկան ասում եք, որ նրա ծնողները, այսինքն մենք, բանի պետք չեն, որ չենք կարող նրան օգնել ուսման մեջ: Դուք անընդհատ նրա օրագրում կարմիր գրիչով գրություն եք թողնում ինձ հրավիրելով «զրույցի»:

Բայց ես չեմ գա և ասեմ ինչու: Նախորդ անգամ, երբ Ձեզ մոտ եկա, դուք իմ երեխայի ներկայությամբ սկսեցիք ինձ նախատել, ինձ՝ հասուն կնոջս, ստիպեցիք արդարանալ իմ երեխայի աչքի առջև:


Ես չցանկացա Ձեզ հետ վիճաբանել, որպեսզի Ձեր հեղինակությունը չընկնի: Բայց այլևս չեմ ցանանում լռել: Միթե այսքան տարի դուք չեք հասկացել մի պարզ բան. դասեր հանձնարարվում են երեխաներին, այլ ոչ թե ծնողներին:

Ես հասկանում եմ, որ  ուսումնական ծրագիրը բարդ է, և չի համապատասխանում երեխաների տարիքին, և դուք էլ չունեք Ձեր առարկան ուսուցանելու հմտություն: Եվ ստիպված մենք՝ ծնողներս պիտի տանը սովորեցնենք: Դասերը պատրաստելիս երեխայիս օգնում է ամուսինս, որը  գիտությունների թեկնածու է, գիտաշխատող է:

Ասեմ ավելին, ես այսօր ցավագին չեմ տանում այն փաստը, որ իմ երեխան չի սովորում անգլերեն: Եվ գիտեմ, որ  Ձեր  կողմից դրված գնահատականները չեն ազդի նրա ապագայի վրա: Ինձ ամենևին էլ չի վհատեցնում  այն, որ դուք նրան միջակ սովորողի պիտակ եք կպցրել: Եվ ես հասկանում եմ, որ դուք  մղում եք այն բանին, որ ես նրան մասնավոր պարապմունքների բերեմ  Ձեզ մոտ: Այն գումարով, որ պիտի վճարեմ Ձեզ մի քանի տարի, որովհետև Դուք նրան դասավանդելու եք տարիներ շարունակ և նա հավատացած եմ, որ այդպես էլ բացի քերականական մի երկու կանոնից ոչինչ չի սովորելու, նրան մեկ-երկու ամսով կուղարկեմ Լոնդոն: Այնտեղ նա կյուրացնի անգլերենը  և կտեսնի աշխարհի ամենահիասքանչ քաղաքներից մեկը:



Տարբերությունը զգո՞ւմ եք: Բարի եղեք, մի նսեմացրեք մեր հեղինակությունը մեր երեխայի աչքերում, հաշվի առեք այն փաստը, որ դուք ժամանակավոր եք նրա կյանքում, իսկ մեզ հետ նա անցկացնելու է իր ողջ կյանքը:

Շնորհակալություն

Сообщение «Հարգելի՛ ուսուցչուհի, Ձեզ գրում է Ձեր աշակերտուհու մայրը.. » 10-ամյա աղջնակի մոր նամակը ցնցել է համացանցը, համաձա՞յն եք այս ծնողի հետ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->