>

Վահան Մելիքյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

“Արծիվների” չոչը կարճ տևեց, կամ մի դասական խայտառակության պատմություն…
Սեպտեմբերի 19-ին Երևանի Ազատության հրապարակում “համազգային”, “հուժկու”,

“տեկտոնիկ” և “դարակազմիկ” հանրահավաք էր անցկացնում “Հայոց արծիվներ” անվամբ “կուսակցությունը”: Հա-հա սիրելի ընթերցող ես էլ չէի լսել նրանց մասին:




Քոչարյանի զոհերը

Ուրեմն այս խմբակի շեֆը Խաչիկ Ասրյանն է, երևի կհիշեք այս մարդուն (քաղաքացիները նմանացնում են 3-րդ ռեյխի շեֆին), որն իր ելույթներում բազմիցս հոխորտացել է Հայաստանի լեգիտիմ և սիրված իշխանությունների ուղղությամբ:


Ուրեմն երեկվա հանրահավաքի կարգախոսն էր “հեռացնենք Նիկոլին”:





Դատելով այն հանգամանքից, որ “արծիվները” այդ հսկայական հրապարակի համար շատ քիչ մարդ էին կարողացել հավաքել (հավանաբար այդ կուսակցության ողջ ընտրազանգվածը), իսկ բեմում խաչիկ ասրյանի բենեֆիսն էր, պարզ է դառնում, որ այդ ջուր ծեծողները հավանաբար ինչ-որ օլիգարխից կամ նախկին տականքից վերցրել են պատվեր և отработка են անում:

Բեմի վրա գլխավոր արծիվը կանչում էր Ազատության հրապարակ վարչապետին, իսկ հետո ասում, թե “վարչապետը վախեցավ չեկավ”:

Բա հիմա ոնց չասես տո այ պստլիկ դու ով ե՞ս, որ քեզանից Փաշինյանը վախենա, ախր քեզանից սկի ձեր գյուղի ճնճղուկները չեն վախենում, թե բա արծիվ:


Հետո մեր արծվասիրտը բեմում հայտարարեց, որ ինքը “Նիկոլին հեռացնելու” հարցում զադնի դնող տղա չի: Ուրեմն Խաչիկ Ասրյան ուշադիր լսիր, զադնի դնելուց առաջ մեքենան պետքա խոդի գցել, իսկ քո մեքենայի վրա սկի շարժիչ չկա, դու ոնց “холостой” կայիր այնպես էլ մնացել ես, իսկ Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված վարչապետին հեռացնելուց էլ մի խոսա էլի՝ մարդիկ արդեն հռհռում են վրադ:

Ասումա մենք այս օրվան պատրաստվում էինք մարտ ամսից, փաստորեն “արծիվներին” ուղիղ վեց ամսվա նախապատրաստություն էր պետք, որ խայտառակվեին, այ մարդ լավա մի տարի չեն պատրաստվել, Աստված գիտի ինչեր կանեին))):

Բայց ամենաբոցը դա այն էր, որ Խաչիկ Ասրյանի հետևում կանգնածների մեջ մի երիտասարդ կար, որը իր պիջակի վրա ամրացրել էր ինչ որ նշաններ (հավանաբար կուսակցության լոգոն էր), բայց դրանք ամրացրել էր ուղիղ երկու կրծքերին, ինչը ահավոր գեշ էր և ղժալու:

Ես այդ խմբակի հավաքը դիտել եմ ընդդիմադիր մի էջի ուղիղ եթերից և հետևելով այդ էջում մեկնաբանություններին պարզապես ապշել էի, ուրեմն անգամ ընդդիմադիր էջում այս խեղկատակին անվանում էին պոպուլիստ ու ստախոս:



Սրան անգամ ընդդիմադիրները լուրջ չեն ընդունում, իսկ նա հայտարարում է Նիկոլին հեռացնելու մասին:

Հասկանում եք սիրելի Հայրենակիցներ, բոլորի համար էլ պարզ է, որ ոչ այսօր, ոչ էլ մոտ ապագայում Հայաստանյան քաղաքական դաշտում չի կարող նշմարվել մի ուժ, որը կարող է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իսկ այ ջուր պղտորողների համար դա պարարտ գործելու հող է, քանի որ իրենց խառնակչությամբ պոտենցիալ ներդրողներին ցանկանում են վանել, իսկ ամեն կորսված ներդրում այդօրինակ տականքների համար մեծ բավականություն է:

Սիրելի Հայրենակիցներ մենք ուղղակի պարտավոր ենք պինդ կանգնել մեր սիրելի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին և նրա առաջնորդությամբ շենացնել ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Հ.Գ. Այս մի քանի օրերի ընթացքում ինչքան թաքնված ջուր պղտորող կա դուրս են եկել ընդհատակից և փորձում են մեր երկրում սերմանել անարխիա,

բայց ուզում եմ հիշեցնեմ, որ հենց Նիկոլ Փաշինյանի հրահանգով ժողովուրդը ձեզ չբզկտեց և թողեց, որ դարձի գաք, բայց մի գերագնահատեք ձեր բախտը և մի փորձեք կատաղացնել մարդկանց, այլապես пожнете бурю: Աշխարհի հայեր

Сообщение Ուրեմն Խաչիկ Ասրյան ուշադիր լսիր, զադնի դնելուց առաջ մեքենան պետքա խոդի գցել, իսկ քո մեքենայի վրա սկի շարժիչ չկա. Վահան Մելիքյանի ջախջախիչ գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->