>

Խաչակնքվելիս հիշում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար և փրկեց մահվան իշխանությունից:

Աղաչում ենք Խաչյալ Փրկչին, որպեսզի մեզ միշտ պահի ու պահպանի ամեն մի չարից:

Խաչակնքվում ենք հետևյալ կերպ, միացնում ենք աջ ձեռքի առաջին մատները (բթամատ, ցուցամատ և միջնամատ), հպում ճակատին, ասելով`«Յանուն Հօր», իջեցնում կրծքին` ասելով` «եւ Որդւոյ», տանում կրծքի ձախ կողմը` ասելով` «եւ Հոգւոյն», ապա կրծքի աջ կողմը` ասելով «Սրբոյ», և դնում կրծքի վրա ու ասում. «Ամէն»:

loading...







Խաչակնքվելիս երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում ենք իրար, որ խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը:

Մյուս երկու մատները (ճկույթն ու մատնեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը, և այդ երկուսը որպես մեկ միավորյալ բնություն (մատները սեղմված են իրար):

Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը, ձեռքն իջեցնելով կրծքին` մահը, կրծքի ձախ կողմը դնելով` այս աշխարհի կյանքը, և կրծքի աջ կողմը` հանդերձյալ կյանքը:


Խաչակնքվելիս դրոշմում ենք մեր ճակատը` հիշելով, որ երկնքում էինք, և ապա ձեռքն իջեցնում ենք դեպի սիրտը՝ մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը, նշում ենք, որ ձախակողմյան (մեղավորների դասում) եղանք, ապա տանում աջ՝ հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել:



Խաչակնքվելիս երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը գամվեց խաչի վրա, և թող այսուհետև Քրիստոսի միտքն առաջնորդի մեզ:

Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև՝ ցանկանում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ` Քրիստոս:

Ձեռքը ձախ ու աջ տանելով՝ ցանկանում ենք ասել, որ մեր ձեռքերը խաչվեցին խաչի վրա, և չար գործերի համար արդեն անպիտան են, և պիտի միայն բարին գործեն:

Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը և ասելով «Ամեն», այսինքն՝ ճշմարիտ է, հաստատում ենք այս ամենը:

Qahana.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin