Փառք քեզ, Տեր Աստված, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք․ փառավորման աղոթք՝ մեր Տիրոջը․ ԱՄԵՆ — ingablog

Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք: Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք:


Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:

Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների:


Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող: Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր, խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր:

Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն:


Քո սիրով ինձ այցելել ես՛Փրկություն ես պարգեվել քո գրկում գտել եմ ես խաղաղություն՛

ինձ պարգեվել ես կյանք հավիտյան, հիմա կարող եմ քո արյամբ’ քո առջև գալ համարձակ և նայել աչքերիտ սիրով հիմա երգում եմ Փառք Քեզ ՀԻՍՈՒՍ Փառք Քեզ Հիսուս Փառք քեզ Տեր Արքա Հիսուս


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin