>

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան,

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:




Քոչարյանի զոհերը

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:





Մեր տեղեկություններով՝ կալանավորման որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը:

Մինասյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ է ներգրավվել


ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բազմիցս քննարկման առարկա է դարձվել տարբեր ատյանի դատարաններում. վերջին անգամ



ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր նրան չկալանավորելու որոշման դեմ դատախազության բողոքը,

ինչից հետո ՊԵԿ-ը մեղադրանքը լրացրել եւ կալանավորման նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան:

Сообщение Րոպեներ առաջ դատարանը հրապարակեց Սերժ Սարգսյանի փեսայի խափանման միջոցի որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->