>

Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին` նրանց խոշտանգում, ծեծում ու անարգում են:


Տեղեկությունների իսկությունը ստուգելու ընթացքում, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պարզվել է, որ երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:







Քոչարյանի զոհերը

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Նախաքննությունը շարունակվում է:


ԱՂԲՅՈՒՐ

Сообщение Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->