>

Փառք քեզ, Տեր Աստված, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք․ փառավորման աղոթք՝ մեր Տիրոջը․ Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:

Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք:

loading...




Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք: Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:





Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների:


Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:



Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր, խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր:

Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն:

Քո սիրով ինձ այցելել ես՛Փրկություն ես պարգեվել քո գրկում գտել եմ ես խաղաղություն՛ և ամեն բանի համար շնորհակալ եմ անսահման նվիրում եմ ես իմ սիրտը միայն քեզ,իմ փոխարեն ես դու զոհվել խաչի մահով ես մահացել քո զոհով ինձ պարգեվել ես կյանք հավիտյան, հիմա կարող եմ քո արյամբ’ քո առջև գալ համարձակ և նայել աչքերիտ սիրով հիմա երգում եմ Փառք Քեզ ՀԻՍՈՒՍ Փառք Քեզ Հիսուս Փառք քեզ Տեր Արքա Հիսուս


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin