>

Համացանցում խոսակցություններ են տարածվել այն մասին, որ դերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ է:


Օգտատերերց շատերը նկատել են, որ դերասանուհին իր հրապարակումներում չի թաքցնում այդ փաստը եւ հաճախ հանդես է գալիս քարոզչական տեսանյութերով:








Քոչարյանի զոհերը

Ադրիանան, որը մինչ օրս որեւէ մեկնաբանություն չէր տվել շրջանառվող լուրերի շուրջ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում առաջին անգամ անդրադարձել է տվյալ թեմային:


«Այո, ես Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու անդամ եմ: Ես չեմ ամաչում Հիսուսի մասին խոսելուց եւ հավատացյալ կոչվելուց: Ես չեմ վախենում մարդկանց արձագանքից եւ վերաբերմունքից, ինձ համար կարեւոր է իմ Աստծո կարծիքն իմ մասին:



Իսկ թե ինչպես դա կվերագրեն, նորմալ է` Հիսուսին էլ Նոր Կտակարանում անվանում էին Նազովրեցի աղանդի հետեւորդ, ինչո՞ւ ոչ` մենք. նույնպես, կարող ենք «աղանդի անդամ» դասվել:

Պարզապես, ցավում եմ, երբ մարդիկ հավատացյալ լինելը վերագրում են կրոնական եւ ծայրահեղական միտումների: Հավատացյալ` նշանակում է ապրել Քրիստոսով եւ նրա սերը ցույց տալ աշխարհին»,-նշել է դերասանուհին:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->