>

Երբ լեզուն առանց սրտի է խոսում Աստծո հետ, շաղակրատանք է եւ ո՛չ աղոթք: Երբ լեզուն ու սիրտը համաձայնում են, սակայն խնդրում են չար ու մարմնավոր բաներ, հեթանոսների շատախոսություն է այդ: Քանզի Տերն ասում է.

«Շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները» [Մատթ. Զ 6], այսինքն` մի՛ խնդրեք մարմնավոր բաներ` թշնամիների կորուստ կամ չար հաջողություն:




Քոչարյանի զոհերը

Բարի աղոթք է, երբ սիրտն ինքը, առանց շրթունքները շարժվելու, աղոթում եւ աղաղակում է առ Աստված, ընդունելի է, ինչպես աղոթքը Մովսեսի, որ աղոթեց գլուխը ծնկների մեջ դրած, եւ Աստված նրան ասաց.




«Ինչո՞ւ ես կանչում ինձ» [Ելք ԺԴ 15]:


«Պետք է ամեն ժամ աղոթել եւ չձանձրանալ» [Ղուկ. ԺԸ 1]:


Քանի որ աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստիեւ պետք է միշտ աղոթել: Եթե աղոթքը դադարում է, նշանակում է հոգին մեռած է: Ամեն ժամ անդադար աղոթել նշանակում է չհուսահատվել , այսինքն` մի խնդրանքի համար բազում անգամ աղոթել, մինչեւ ստանալը, ինչպես այն այրի կինը բազում անգամ խնդրեց անիրավ դատավորին, նաեւ նա, որ նկանակ փոխ խնդրեց:

Պողոսն ասում է. «Ուրա՛խ եղեք եւ անդադար աղոթեցեք» [Ա Թեսաղ. Ե 16]:Ամեն


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->