>

Դեռեւս օգոստոսի 26-ին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը համապետական ծնողական ժողովի ժամանակ հայտարարել էր, որ ուսուցիչները մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 14-ը, կթեստավորվեն: Թեստավորումը կիրականացնի առողջապահության նախարարությունն՝ անվճար։

Բայց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի հայտարարությունը կարծես թե մնաց օդում, քանի որ օրինակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի դպրոցներում չեն հասցրել ուսուցիչներին թեստավորել մինչ օրս։ Ավելին, ArmLur.am-ին անգամ տեղեկություններ հասան, որ օրերս դպրոցներից մեկի տնօրենի ինքնազգացողությունը հենց դպրոցում հանկարծակի վատացել է, նրան շտապ թեստավորել են ու պարզվել է՝ կորոնավիրուսով վարակված է:Հասկանալի է, որ սա միակ դեպքը չէ, նման իրավիճակներ էլի կունենանք, քանի որ ունենք վատ կառավարում, բացթողումներ, որոնց դեպքում հատուցումը կարող է ճակատագրական լինել։





Հիշեցնենք, որ Արտակարգ դրության վերացումից և կարանտինային ռեժիմի անցնելուց հետո համաճարակային իրավիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են մարզպետարաններն ու համայնքապետարանները, ավելին. արտակարգ դրության փոխարեն այսուհետ կարող է հայտարարվել կարանտին որոշակի տարածքում։ Կախված հիվանդության տարածվածությունից կարանտին հայտարարողը կարող է լինել մարզպետը, կամ համայնքի ղեկավարը, կամ կառավարությունը։





Հավելենք, որ հիշատակված դպրոցի վերաբացման օրը՝ սեպտեմբերի 14-ին, դպրոցի բակում մեծ միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել է նաեւ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:


Առանց դիմակի երեխաներին ողջունում է քաղաքապետը

Ու փաստորեն չի բարձրացվել ուսուցիչների թեստավորման հարցը ու արդյունքում ունենք ռիսկի տակ հայտնված մի ողջ կոլեկտիվ, աշակերտներ։ Ստացվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իր սահմանած պահանջներին տեր չէ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, մարզային իշխանությունները համավարակի դեմ պայքարում են խոսելով։ Դրա համար է, գործ անելուն ժամանակ չի մնում։

Հիմա, եթե պարզվի, որ Վարդենիսի այդ ուսուցիչները եւս վարակված են, հարց կդրվի դպրոցի հետագա գործունեության դադարեցման, մինչդեռ երբ դպրոցները բացվում էին վերապահումներ կային, վախեր, որ պետք է հստակ պահել բոլոր կանոնները՝ հանուն երեխաների:



Ու հիմա մեծ հարց է առաջանում․ ՀՀ այլ համայնքներում, որտեղ եւս ուսուցիչներին չեն թեստավորել, ինչ «անակնկալներ» են սպասվում։

Աղբյուր

Сообщение ՖՈՏՈ. Դպրոցի տնօրենը վատացել է, նա կորոնավարակակիր է. ինչ պետք է անի կոլեկտիվը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->