>

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՅԱԴՅԱՆԸ ԻՐ ՖԵՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է՚

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Մեր պետականությունը վտանգվա՜ծ է, մեր ազգի գոյությունը վտանգվա՜ծ է, մեր Հայրենիքը վտանգվա՜ծ է, մեր ապագան վտանգվա՜ծ է, իշխանությունը մեր երկիրը տանում է կործանմա՜ն, ուր որ է ոխերիմ հարևանը հարձակվելու է, իսկ կառավարությունը ականջն էլ չի քորու՜մ…




Քոչարյանի զոհերը

Կարճ ասած` ապոկալիպսիս և դրա համար հայտարարում ենք համապետական /հաԿապետական/ հանրահավաք։ Ու այդ հայտարարության տակ` ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»-ն էլ ձեզ նվեր։ Ոչ ավելի, ոչ պակաս` սուրբ երրորդություն։ Պա՞րզ է։




Ասել է թե, եթե մեզ փրկություն գա, միայն սրանցից կգա։ Մնում է, որ քաղաքական ճամփեզրի չորացած առվում հայտնված ՀՀԿ-ն ու մնացած մանր-մունրները իրենց չարդարացված, անհիմն ամբիցիաներով հանդերձ, չնեղանան ու իրենց արհամարհված չզգան։

Հանրահավաքն էլ հրավիրում են, որովհետև «Անցած ավելի քան երկու տարվա ընթացքում հանրության սպասելիքները չարդարացան։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք։ Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը։ Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը»։


Ահա այսպես, ոչ ավել, ոչ պակաս։ Առաջին նախադասության հետ չհամաձայնել չի կարելի։ Որովհետև, եթե հանրության սպասելիքները արդարանային, ապա այս «սուրբ երրորդության» առաջին երկու անդամները փակված ու դատված կլինեին, երրորդն էլ ընդհանրապես չէր ծլի։ ՀՀԿ-ի ու մանր-մունրների ականջն էլ` կանչի։
Ինչ վերաբերում է ամենուրեք ձախողելուն, երկրի զարգացման հեռանկարը վտանգելուն ու մարտահրավերները դիմագրավելու անկարողությանը, ապա` լավ կլինի, որ նորահայտ «փրկիչները» իրենց աչքերն ու ականջները ամեն առավոտ լավ լվանան, իհարկե չմոռանալով նաև ատամները, որովհետև երբ բերանները բացում են, միայն գարշահոտություն են դուրս տալիս։ Մերկապարանոց մեղադրանքներ, հասարակ մարդկանց ականջահաճո պոպուլիզմ և քաղտեխնոլոգիական մանիպուլյացիաներ…

Ահա այս էժանագին զենքերով են ուզում նորօրյա «փրկիչները» պայքարել հանուն մեր վաղվա օրվա, մոռանալով, որ այսօրվա ժողովուրդը երեկվա հուսալքված ու տարիներ շարունակ խաբված ժողովուրդը չէ և շատ լավ գիտակցում ու հասկանում է ում` ով լինելը։

Մեկ անգամ ազատության շունչը զգացածը, հաղթանակածը այլևս երբեք չի կանգնի իրեն կեղեքածի, իրեն դավաճանածի ու պարտվածի կողքը։


Այսօրվա «սուրբ երրորդությունն & company»-ն իրենց թալանը պահելու ու կաշին փրկելու համար կռիվ են տալիս իշխանության համար, չհասկանալով, որ իշխանության ՀԱՄԱՐ պայքարը ամենևին էլ կռիվ չպիտի լինի օրվա իշխանությունների ԴԵՄ և այն, ինչ իրենք են անում, կոչվում է ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ գործունեություն։ Դե, իսկ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ գործունեությունը պիտի պատժվի քրեական օրենսգրքով ու այդ ժամանակ էլ կարդարանան հանրության սպասելիքները։

Հ.Գ. Ինքնասիրություն և արժանապատվություն վաճառողները հրավիրվում են հանրահավաքի։ Ջուր չբերել, տրվում է տեղում…

Сообщение Ահա այս էժանագին զենքերով են ուզում նորօրյա «փրկիչները» պայքարել հանուն մեր վաղվա օրվա. Ալեքսանդր Աայադյանի ջախջախիչ խոսքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->