>

Ավագ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՁԵՎԸ ՓՈԽՎԵԼ Է …




Քոչարյանի զոհերը

Ջահել վախտերս էր,ծնվեց եղբորս տղան.Հավաքեցի ընկերներիս,գնացինք նշելու.Երևի ՙՙլավՙՙ էինք նշել,որ չնկատեցինք էլ,թե ինչպես մութն ընկավ…


Որոշեցի,որ գնալու եմ ձագուկիս տեսնելու,ընկերներիցս մի երկուսը փորձեցին ետ պահել,բայց դե…




Դուռը բացեց մի սպիտակ խալաթավոր կին,ասացի ով եմ,ինչ եմ ուզում.Կինը գնաց ներս,հետո դուրս եկան մի 5-6 հոգի նույնպես խալաթներով,մեկի գրկին երեխան,վերջինս մոտ եկավ,բայց այնպես կանգնեց,որ իր գրպանը ավելի մոտիկ էր ինձ,քան երեխան.

Հասկացա՜, հարԿվեցի.

Էն մյուսն էլ թե ՝ — ես էլ ազատող քույրն եմ.Բնականաբար նրան էլ հարԿվեցի,երրորդը թե ՝ — ես էլ ծննդկանին խնամողն եմ,նրան էլ,բոլորին էլ հարԿվեցի…


Չէ՜,չեմ բողոքում,չեմ էլ մեղադրում,չեմ էլ արդարանում.

ՁԷՎՆ ԷՐ ԸԴՊԵՍ…

Մի քանի օր առաջ բարեկամիս տանն էինք,հաջորդ օրը առիթ կար.Տղամարդկանցովս միջանցքում զրուցում ենք,կանայք էլ խոհանոցում իրար գլխի հավաքված գործ են անում /իբր / ,հետն էլ զրուցում.

Ակամայից լսեցի կանանցից մեկի զրույցը ՝


Թոռնիկս ծնվեց / Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» / ,կանչեցի,որ մաղարիչ անեմ, Վիկտորյան ասաց,որ այլևս այստեղ նման բան չկա…Հետո մոտեցավ տնօրեն՝ Վահրամ Միրզոյանը,իմացավ ինչի մասին է խոսքը,բացատրեց,որ այլևս իրենց հաստատությունում բացառվում են նման երևույթները,մոռացեք հին բարքերն ու ադաթները…

Շնորհակալություն քեզ բուժքույր Վիկտորյա /ազնվությամբ,չեմ էլ ճանաչում/,շնորհակալություն ողջ անձնակազմին,շնորհակալություն բժիշկ Միրզոյան / հիշողությունդ չփորփրես,տեղը չես բերի,մի երկու անգամ ենք սեղանի շուրջ հանդիպել,էդ էլ ասեմ,որ խմելուց ՙՙթույլիկՙՙ ես ախպերս… ՙ /

ՁԵՎԸ ՓՈԽՎԵԼ Է ԱԶԳ ՋԱՆ … Գուցե էլի՞ տգետներ կան,որ ասում են բան չի փոխվել…

ՀԳ. Ժողովուրդ ջան,միայն հիվանդանոցներում չէ այլևս այսպես,դպրոցներում,որ կավիճի ու մաստիկայի փող են հավաքում,նպաստի համար,որ մի ամսվա նպաստն են պահանջում,ցանկացած բնագավառում,եթե ՙՙ մաղարիչՙՙ են ուզում,մի ամաչեք,,ըմբոստացեք,բարձրաձայնեք,շուխուռ արեք, մի վախեցեք ,այդ նրանք են ձեզնից գող շան նման վախենում.

Տեր կանգնեք ձեր ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ… Ես էլ պատրաստ եմ ձեզ օգնել… Ջիվանին կասեր ՙՙԽելքի աշեցեքՙՙ

Առողջ եղեք


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->