>

Անհրաժեշտ է․

  • Ցորենի ալյուր 75 գ,
  • Նուշի ալյուր 50 գ,
  • Ձու 3 հատ,
  • Շաքարավազ 110 գ,
  • Կակաոյի փոշի 20 գ,
  • Փխրեցուցիչ 5 գ,
  • Կարագ 80 գ,
  • Կրեմ 190 մլ,
  • Սև շոկոլադ 130 գ,
  • Նարնջի ջեմ 200 գր,
  • Պեկտին 2 գ,
  • Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ,
  • Լիկյոր 2 թեյի գդալ։

Պատրաստումը․

loading...




Ձվերը հարեք շաքարավազի հետ, ավելացրեք նուշի ալյուրը: Առանձին ամանի մեջ ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն խառնեք, միավորեք ձվի զանգվածի հետ և լավ հարեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:





80 մլ սերուցքը (33-35% յուղ) տաքացրեք 50-60 աստիճան: Վերցրեք 30 գ շոկոլադ և 60 գ կարագ, լցրեք սերուցքի մեջ և հարեք մինչև ամբողջովին լուծվի: Շոկոլադե անգվածն ավելացրեք խմորի մեջ:

Խմորը լցրեք 18 սմ տրամագծով երկու տապակի մեջ, տորթերը թխեք 170 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում 20 րոպե:


Ջեմի մեջ ավելացրեք պեկտին, կիտրոնի հյութ և 1 ճ.գ. լիկյոր։ Կաթսայի մեջ եռացրեք 3-4 րոպե:

Երբ տորթերը սառը լինեն, հարթեցրեք դրանք՝ կտրելով գագաթները: Տեղադրեք թխելու օղակի մեջ (տրամագիծը 18 սմ), ապա ծևավորել տորթը՝ յուրաքանչյուր շերտի վրա քսելով ջեմը: Դրեք սառնարանում մեկ ժամով:



Մնացած կրեմը տաքացրեք և լցրեք շոկոլադի վրա: Հարեք բլենդերով, ավելացրեք 20 գ հալված կարագ և 1 ճ.գ. լ լիկյոր։ Կրկին հարեք:

Հեռացրեք ժապավենը տորթից և ծածկեք շոկոլադե կրեմով: Դրեք այն սառնարանում 2-3 ժամով։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Անչափ համեղ տորթ, որը կհիացնի Ձեզ և Ձեր հարազատներին իր համով։ Կկիսվենք բաղադրատոմսով появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin