>

Հայտնի Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Ես լոկ մի բան եմ խնդրում իմ հաղթանակած Հայ ժողովրդին:


Չմոռանալ և միշտ պահել այն գիտակցությունը, որ ներկայիս իշխանությունը կառավարում է ու փորձում է վերականգնել մի երկիր, ուր ցանկացած բորդյուրից մինչ երկաթգիծ ծախված է, լիքը կառույցներ գրավ դնելով` Քսան տարի հետոյի փողերը վերցրած լափած է, լիքը պայմանագրեր արդեն վաղուց կնքվել են, արտաքին լիքը պարտքերը կուտակված են:








Քոչարյանի զոհերը

Իմ անձնական խնդրանքն է հայ ժողովրդին՝ չմոռանալ այդ ամենը, միմիայն աջակից լինել, համբերատար լինել, սադրանքների, սուտ լուրերի, սուտ ազդեցությունների չտրվել ու վերջ ի վերջո մեր երազած երկրի կառուցման մի մասնիկը լինել»:


Հիշեցնենք, որ հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանն առաջիններից էր, որը ժողովրդական շարժման ժամանակ բարձրացավ բեմ ու այդ բեմից շարժմանը միանալու հորդերց, ոգևորեց հայ ժողովրդին:

Նա կարծում է, որ քսան տարուց ավել մշուշային տարածության մեջ նոր բաներ կառուցելու համար պիտի կարողանալ այդ ստեղծված մշուշը մաքրել: Այսօր այդ շրջանն է:



Сообщение Ես ընդամենը մի բան եմ խնդրում. Սոս Ջանիբեկյանը կոչով դիմել է Համայն հայությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->