Երեկ ողջ օրը Գլենդելի ոստիկանությունն Արթուր Գևորգյանի տանն է եղել. ուշագրավ մանրամասներ — ingablog

Երեկ ողջ օրը Գլենդելի ոստիկանությունն Արթուր Գևորգյանի տանն է եղել. ուշագրավ մանրամասներ



Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է: Գլխավոր դատախազությունից հայտնել էին մեզ, որ ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում են ձերբակալել։


ArmDaily.am-ի ԱՄՆ-ում գտնվող աղբյուրը ուշագրավ մանրամասներ է հայտնել ձերբակալությունից։ Ըստ մեր աղբյուրի Արթուր Գևորգյանը FBI-ի կողմից ձերբակալվել է երեք օր առաջ, իսկ երեկ ողջ օրը Գևորգյանի ԱՄՆ-ում գտնվող տանը մինչև երեկոյան ժամը յոթը Գլենդելի ոստիկանությունն է եղել: Դրսում էլ բազմաթիվ մեքենաներ են հավաքված եղել՝ Գևորգյանի հայ ընկերների:

Արթուր Գևորգյան
Դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչում է մեղադրվում նա, բայց բացառված չէ, որ ձերբակալությունը կապված լինի ներամերիկյան քրեական գործի հետ:

Նշվում է, որ Գևորգյանը սերտ կապեր ունի Գլենդեյլի ոստիկանությունում։


Կիսվել նյութով էջում


Сообщение Երեկ ողջ օրը Գլենդելի ոստիկանությունն Արթուր Գևորգյանի տանն է եղել. ուշագրավ մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin