>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին զրկել է ավելի վաղ շնորհված շնորհակալագրից:


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին որոշում էր ստորագրել, որով պարգևատրումներ էր արել։







Քոչարյանի զոհերը

Վարչապետի շնորհակալագրով խրախուսվել էին մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։


Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Ասոյանի անունը հանվել է պարգևատրվողների ցանկից։

Նշենք, որ այսօր նրա մոտ քննարկվել էր Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը, որից ժամեր անց պաշտոնանկ էր արվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, Գեորգի Ավետիսյանը։


Сообщение Նիկոլ Փաշինյանը պաշտոնյային զրկել է շնորհված շնորհակալագրից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->