>

Անբացատրելի երևույթ․․․ 15-ամյա աղջիկն արյուն է լացում, սակայն մասնագետները չեն կարողանում գտնել պատճառն ու օգնել նրան․․․

15-ամյա Դորիսի առողջական վիճակը վատթարացավ սեպտեմբերի 12-ին և նրա մայրը` Ջուլիանան տարավ նրան Սան Պաուլոյում գտնվող հիվանդանոցներից մեկը, հայտնում է UOL-ը:




Քոչարյանի զոհերը

Ի սկզբանե աղջիկը բողոքում էր ստամոքսի ցավերից: Բժիշկներն ախտորոշեցին երիկամների քարեր: Նրան ցավազրկողներ նշանակեցին և ուղարկեցին տուն: Հաջորդ օրը աղջկա ձախ աչքից սկսեց արյուն հոսել: Բժիշկները չկարողացան պարզել, թե որն է այդ ախտանիշի պատճառը և վռնդեցին նրան հիվանդանոցից:





«Աղջիկս մի շարք անալիզներ հանձնեց, բայց նրանք ոչ մի խնդիր չկարողացան գտնել: Բժիշկները նրան տուն ուղարկեցին, և մենք երկուշաբթի լուսադեմին վերադարձանք: Մենք կանենք ամեն ինչ, ինչ պահանջում են բժիշկները. պետք է պարզենք, թե իրականում ինչ է կատարվում» ,- ասել է աղջկա մայրը:

Ջուլիանայի խոսքով` երբ վերադարձան տուն, այդ անգամ դստեր զույգ աչքերն սկսեցին արնահոսել և ինքը ստիպված եղավ նրան կրկին տանել հիվանդանոց, սակայն ապարդյուն. բժիշկները չկարողացան հասկանալ, թե ինչ է կատարվում Դորիսի հետ:


Տեղի ակնաբույժ Ռաֆայել Անտոնիո Բարբոսա Դելսինը հայտնել է, որ չնայած վախեցնող տեսքին` աչքերի մեջ արյունը կարող է անհետ կորչել:

«Արցունքների մեջ արյան առկայությունը կոչվում է հեմոլակրիա: Այս հիվանդությունն արդեն նկարագրված է բժշկական գրականության մեջ: Բուժումը կախված է պատճառներից: Այնուամենայնիվ, երբեմն ախտանիշներն անհետանում են նույնքան հանկարծակի, որքան դրանք ի հայտ են եկել, նույնիսկ առանց բուժման և վերջնական ախտորոշման» ,- ասել է ակնաբույժը:

Դորիսը պատմում է, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ արնահոսումը դեռ չի դադարել, և ինքը բժիշկների հետ միասին դեռ սպասում է` պարզելու ախտորոշման իրական պատճառը:



 

աղբյուր

Сообщение Անբացատրելի երևույթ․․․ 15-ամյա աղջիկն արյուն է լացում, սակայն մասնագետները չեն կարողանում գտնել պատճառն ու օգնել նրան появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->