>

Եթե մենք սկսենք տարածել կոնֆիդենցիալ տեղեկատվություն, ապա դրանից Ադրբեջանի ներքաղաքական կյանքը հուսահատորեն կապակայունանա. ընդունելով Արցախի ԱԺ պատվիրակությանը՝ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդայի, այսպես ասած, նոր մեթոդին:


Խոսքը այն մասին է, որ ադրբեջանցիները սկսում են տարածել իբրև թե կոնֆիդենցիալ տեղեկատվություն բանակցային փակ շփումների մասին: Ընդ որում, ակնառու է, որ այդ տեղեկատվության հարցում խաղադրույքը կատարվում է Հայաստանի ներքաղաքական կյանքում ընդդիմության արձագանքի վրա: Ադրբեջանը լավ է արձանագրել, որ Հայաստանում ընդդիմադիր համարվող մի շարք շրջանակներ հաճույքով են ընդունում այդ խաղադրույքները: Նիկոլ Փաշինյանը փաստացի զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա խաղալն ու ապակայունացման խթանման փորձերը Ադրբեջանի համար կունենան բումերանգի էֆեկտ, եթե Հայաստանը սկսի պատասխանել կոնֆիդենցիալ տեղեկատվության հանրայնացմամբ:








Քոչարյանի զոհերը

Առերևույթ հռետորաբանության մակարդակում պատասխան թվացող հայտարարությունը իրականում Ադրբեջանի համար կարող է ունենալ իսկապես լուրջ հետևանք, եթե հիշենք այն, թե ինչ էր կատարվում Բաքվում հուլիսյան մարտերից հետո, երբ ադրբեջանական զինուժը պարտություն կրեց Թովուզի ուղղությամբ: Ադրբեջանում իբրև «ռազմահայրենասիրական» նպատակով իշխանության կազմակերպած հանրահավաքը շրջվում էր արդեն նույն իշխանության դեմ: Եթե Ալիևը մի քանի օր էլ հապաղեր Մամեդյարովին քավության նոխազ դարձնելու հարցում, ապա որևէ կասկած չկա, որ քավության նոխազ դառնալու էր ինքը: Իրավիճակն այն աստիճան էր զգայուն, որ ձերբակալեցին անգամ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարին, որը փորձել էր ճշմարտությունը հայտնել թովուզյան ուղղությամբ կրած պարտության մասին:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանի զգուշացումը Ալիևի համար լոկ հռետորաբանություն չէ, այլ փաստացի հաստատված է հետհուլիսյան Բաքվի իրադրությամբ: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևին ակնարկում է, որ գործնականում Հայաստանն է թույլ տվել Ալիևին մնալ նախագահի պաշտոնում՝ հուլիսյան մարտերից հետո չուժգնացնելով ճնշումը:


Մյուս կողմից՝ Ալիևը իշխանության մնացել է պայմանական, քանի որ Բաքվի իրական իշխանությունն այժմ Անկարան է: Ալիևն ընդամենը տեղապահ է, թուրքական վիլայեթի ղեկավար, նահանգապետ, որը, սակայն, կարող է զրկվել անգամ այդ կարգավիճակից՝ համենայնդեպս ըստ Նիկոլ Փաշինյանի զգուշացման:



Միևնույն ժամանակ, այդ զգուշացումը գործնականում ուղղված է նախևառաջ հենց Անկարային, որը, կորցնելով Ալիևին, կարող է կորցնել Ադրբեջանում հետհուլիսյան ձեռքբերումները՝ ազդեցության առումով: Բանն այն է, որ ներքին վիճակի ապակայունացման պարագայում փոխզիջման առաջին հավակնորդը կլինի Մեհրիբան Ալիևան, իսկ նրան ՌԴ նախագահը հռչակել է Ռուսաստանի իսկական բարեկամ Ադրբեջանում: Անկարայի համար թանկ կարժենա Իլհամ Ալիևի կորուստը:

Сообщение Նիկոլ Փաշինյանի զգուշացումն Անկարային՝ Ալիևը կարող է ընկնել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->