>

Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է: Այն օժտված է հականեխիչ, սպազմոլիտիկ հատկությամբ, համարվում է բնական հակաբիոտիկ, ունի խորխաբեր ազդեցություն:

Ուրցը ոչնչացնում է ախտածին միկրոբները, խթանում է օրգանիզմի պաշտպանական  ուժերը, մաքրում է օրգանիզմը խարամներից, բարձրացնում է ինֆեկցիաների նկատմամբ կայունությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորումը:




Քոչարյանի զոհերը





Ուրցը ունակ է ոչնչացնել նաև ստաֆիլոկոկը: Բակտերիաները ոչնչացնելու և հականեխիչ ազեցությունը ուրցը դարձնում է կարևոր բաղադրիչ ինչպես ժողովրդական բժշկության, այնպես էլ գիտական բժշկության մեջ: Ուրցից ստացվող եթերային յուղը համարվում է այն հազվագյուտներից մեկը, որը ընդամենը 3 ժամում կարող է ոչնչացնել ախտածին միկրոբները:

Ուրցը կիրառվում է շնչառական ինֆեկցիաների բուժման համար: Շատ օգտակար է հազի, բրոնխիտի, կոկորի բորբոքման, ասթմատիկ երևույթների, քիթըմպանի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում: Ուրցի եթերայուղերը ջրիկացնում են խորխը, և օգնում են դուրս բերել այն:

Ուրցի անուշ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը,  հանում է հոգնածությունը, բարձրացնում է կենտրոնացումը,  վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լավացնում է հիշողությունը,  կարգավորում է արյան ցածր ճնշումը:


Ուրցը՝

— կիրառվում է եղունգների սնկի դեմ, Ոչնչացնում է մակաբույծներին, Ախտահանում է ձեռքերը, Ազատում է միզուղիների համակարգի բորբոքումը



— Օգնում է միջատների խայթոցի դեպքում, Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը,

— Ուրցով տաք թրջոցները  հանում են մկանային ցավը, օգտակար են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում: Որցի հոտը վախեցնում է միջատներին:

ԱՂԲՅՈՒՐ

Сообщение Բնության անգին պարգև, որ բուժում է գրեթե ԱՄԵՆ ԻՆՉ. ահա, թե ինչն է դա… появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->