>

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի կալանավորմանն են անդրադարձել Коммерсантъ-ը, РБК-ն, Интерфакс-ը, РИА Новости-ն, Lenta-ն և այլ լրատվամիջոցներ:

loading...



«Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։





Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար»,- գրում են Коммерсантъ-ն ու РБК-ն:

Интерфакс-ն անդրադառնում է հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքին՝ մեջբերելով ԲՀԿ-ականների ելույթները, ըստ որի «հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն»:


РИА Новости-ն գրում է, որ «ՀՀ-ում կալանավորել են ընդդիմության առաջնորդին», որի ղեկավարած ուժը հիմնադրվել է 2004-ին ու ներկայիս խորհրդարանում ունի 24 մանդատ:



«Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։

Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է ընդդիմադիր ուժի ղեկավարի հանդեպ»,- ԲՀԿ-ի հայտարարությունն է մեջբերում լրատվամիջոցը։

Сообщение Ռուսական մամուլի արձագանքը Ծառուկյանի կալանավորման մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin