>

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երբ էն օրերին ասում էի ԲՀԿ-ին ձեր շարքերից հեռացրեք, լիքը մարդ վրա էր տալիս։ Ոնց որ հիմա, ինչ-ինչ պատճառներով, առանց առաջ նայելու։





Հեղափոխությունից հետո հուշագիր ստորագրեցին։ ԲՀԿ-ն «համապատասխան» անցավ խորհրդարան։ Էէէէէ, հիմա, թե Ծառուկյանը քըխ է։ Եթե դուք նոր եք գլխի ընկել, որ Ծառուկյանը քըխ է, ապա ես տասը տարի է եւ ավել ասում եմ։





Մարդը ոչ քաղաքականապես է կայացել, ոչ էլ ինքնուրույն կարծիք ունի։ Ոնց ասել են, ինչ ուզել են, այն էլ «համապատասխան» արել է` կատարող, որովհետեւ մարդը կորցնելու բան է ունեցել։


Շատ բան։ Իսկ ժողովրդի անունը տալուց առաջ, լավ կլիներ, որ ժողովուրդը վերջապես հասկանա, որ ինքը ձեռքի խաղալիք չի, ոչ էլ մուրացկան է, որ մի երկու բան դիմացը շպրտեն ու օգտագործեն։ Մի խոսքով, ընտրակեղծարարները ԲՀԿ-ից սկսած, ՕԵԿ-ից վերջացրած։ Սկսեք բոլորից..

եթե ուզում եք, որ բան փոխվի։ Իսկ այժմ արդարադատությունը մեր երկում` ընտրովի է, ինչը եւ առաջներում տեսել ենք, ու մեր մաշկի վրա զգացել։ Ուղղակի հիմա դերերն են փոխվել։



Բայց ես ինձ դրանից լավ չեմ զգում, որովհետեւ դերերը շատ արագ փոխվելու սովորություն ունեն։

Сообщение Եթե դուք նոր եք գլխի ընկել, որ Ծառուկյանը քըխ է, ապա ես տասը տարի է եւ ավել ասում եմ․ Արթուր Հայրապետյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->