>

Araratnews.am-ի հետ զրույցում դերասան, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը նշել է. 

«Ես հավատում եմ նրան և այն ճանապարհին, որն ինքը բռնել է, իսկ այդ ճանապարհի ընթացում ինքն ում կառաջարկի, ինչ կանի… Ես ուղղակի հավատում եմ, որ այն, ինչ ինքն անում է, ուրեմն դա այսօր անհրաժեշտ է»,




Քոչարյանի զոհերը

— նշեց մեր զրուցակիցը և նկատեց, որ ինքը կարող է համակրել այս կամ այն թեկնածուին, բայց դա իր համար էական չէ, որովհետև մեծ հաշվով չկա այնպիսի մեկը, ում 100 տոկոսով հավատում է, որ կարող է լինել Երևանի քաղաքապետ:





Բայց այս դեպքում, դերասանի խոսքով՝ ընդունում է Նիկոլ Փաշինյանի ծրագիրը և սատար է կանգնում նրա գործունեությանը:

Միքայել Պողոսյանը նաև նշեց. «Քաղաքն այնքան է իր դեմքը կորցրել…  օրինակ` ոչ թե հիմա պետք է կառուցել Երևանը, այլ հակառակը՝ պետք է ձերբազատվել այն բոլոր այլանդակություններից, որոնք ստեղծել են մեր ղեկավարները: Կան շենքեր, կան դրվագներ այս քաղաքում, նույնիսկ արձաններ, որոնք պետք է ուղղակի հանել, քաղաքին չի սազում դա:


Մեր քաղաքը դարձել է ամեն մեկի պոռթկման, դրսևորման տեղ, սա ուղղակի պետք է կարգավորել: Ես կսկսեի նրանից, որ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ԱԱԾ-ով սկսել հետապնդել բոլոր նրանց, ովքեր ապականել են մեր  իրականությունը, նույնը պետք է անել այս դեպքում:



Պետք է քաղաքը մաքրել, զրոյի բերել՝ լավ իմաստով, հետո սկսել կառուցել:

Մենք նախկինը ջնջել ենք, ինչո՛ւ ենք հիմա հետ նայում, ջնջելուց հետո պետք չէ վերհիշել, մանավանդ որ, այնտեղ վերհիշելու բան էլ չկա»:

Сообщение «Ես ուղղակի հավատում եմ, որ այն, ինչ ինքն անում է, ուրեմն դա այսօր անհրաժեշտ է, միայն հավատում եմ Նիկոլ Փաշինյանին». Միքայել Պողոսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->