>

Վերջին անգամ հարսիս հետ խոսել եմ գարնանը։ Նա դադարեցրեց ինձ հետ շփումը, քանի որ նեղացավ, որ մերժեցի ու մի քանի ժամով չմնացի թոռանս հետ։




Քոչարյանի զոհերը

Պատմեմ սկզբից։ Որդիս ամուսնացել է 5 տարի առաջ, մինչ վերջին դեպքը հարսիս հետ շատ լավ հարաբերություններ ունեինք։ Նրանց հարսանիքին նվիրեցի մորիցս ինձ ժառանգություն հասած բնակարանը։ Այս տարիների ընթացքում հաճախ էի հրավիրում իմ ամառանոց, նրանց համար հյուրասիրություն կազմակերպում, ձմռանը տալիս էի իմ պատրաստած փակոցների մեծ մասը, որ ոչ մի բանի կարիք չունենան։ Երեխաները շատ էին գնահատում իմ ջանքերը։ Երկուսի ծննդյան օրերին, բոլոր տոներին նրանց համար լավ նվերներ էի գնում կամ ուղղակի գումարով օգնում։ Որդիս իմ միակ երեխան է, և ինձ թվում էր, որ հարսս աղջիկս է, ու նրան հարազատի պես էի ընդունում։





2 տարի առաջ ծնվեց երկար սպասված թոռնիկս։ Հարսս մի քանի տարի չէր կարողանում հղիանալ, և երեխան բոլորիս համար անգին պարգև էր։ Ես խոստացա հարսիս իմ հնարավորության սահմաններում օգնել երեխայի հետ կապված հարցերում։

Կարինեն ինձ դիմում էր միայն այն դեպքում, երբ իրոք անհրաժեշտություն կար։ Ես մնում էի թոռնիկիս հետ, երբ հարսս գնում էր բժիշկի, բանկ կամ փաստաթղթերի հետ կապված հարցերով էր զբաղվում։ Բնական է, որ երեխայի հետ նման տեղեր գնալը ճիշտ չէ ու հեշտ չէ։

Բայց ահա վերջին անգամ ամեն ինչ այլ կերպ եղավ։ Կարինեն ուղղակի ուզում էր գնալ ընկերուհիների հետ զբոսնելու, իսկ ես համարեցի, որ հարսիս կողմից դա աներեսություն է, բացի այդ ես ինքս էլ այդ օրը պայմանավորվածություն ունեի։


Այդ պահին թոռնիկս 13 ամսական էր, ամենադժվար ժամանակաշրջանն է։ Երեխան անդադար ուզում է վազել, ուսումնասիրել ամեն ինչ, իսկ ես չեմ հասցնում նրա հետևից։ Ինձ համար իրոք բարդ է, ես այն տարիքում չեմ, որ 1 տարեկան երեխային կարողանամ հանգիստ պահել։ Այլ բան է, եթե հարսս իակապես զբաղված է, բայց չէ որ նա կարող է իրեն մի քիչ նեղություն տալ, և ընկերուհիների հետ զբոսնելիս իր երկար սպասված երեխային էլ տանել։ 

Готова уже просить у невестки прощения за то, что не помогла с внуком, но она заблокировала телефон



Հարսս ներողություն խնդրեց ու ասաց, որ ինձ այլևս նեղություն չի տա։ Հետո նա դադարեց ինձ զանգել, իսկ երբ մի քանի օրից որոշեցի ինքս զանգել ու խոսել, հասկացա, որ համարս սև ցուցակ է գցել։ Փորձեցի խոսել որդուս հետ։ Նա էլ շատ սառն էր խոսում, բայց ձևացրեց, իբր ամեն ինչ նորմալ է։

Երեխաներիս վարքը ինձ շատ է ցավեցնում, արդեն կես տարի չեմ տեսել ոչ նրանց, ոչ թոռնիկիս։ Չեմ կարծում, որ մեղավոր եմ, բայց եթե կարողանամ խոսել հարսիս հետ, պատրաստ եմ ներողություն խնդրել՝ հանուն թոռնիկիս։

Նյութը հրապարակման պատրաստեց Լուրեր24 կայքը

Сообщение Չնայած որ մեղավոր չեմ, պատրաստ եմ ներողություն խնդրել հարսիցս, միայն թե թույլ թոռանս տեսնել, բայց նա համարս սև ցուցակ է գցել появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->