>

Բարի լույս։ Մի ամսվա լռությունը խախտելու ժամանակն ա։ Տղերքը ջարդում են։ Խուճապի չենք մատնվում ու պաշտոնապես չհաստատված տեղեկություններին ուշադրություն չենք դարձնում։


Տանկեր, ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր արդեն ունենք մեր հաշվին «գրանցած»։








Ցավոք, մարդկային և նյութական կորուստներից խուսափելն անհնար ա։ Սա պետք ա հստակ գիտակցել ու չգնալ ուժերի գերագնահատման և ուռճացված սպասելիքներ ձևավորելու ճանապարհով։

Պետք ա գիտակցել նաև, որ իրավիճակը ցանկացած պահի կարող ա փոփոխվել, ինչը նշանակում ա, որ զգոնությունը պահպանելը գերկարևոր ա։ Արցախի ՄԻՊ֊ի փոխանցմամբ՝ Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:


Մարտունու շրջանում կա 2 զոհ՝ մեկ կին ու մեկ երեխա, ունենք երկու վիրավոր: Այլ բնակավայրերում իրավիճակի վերաբերյալ տվյալները ճշտվում են:



Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում, հրետակոծվել են դպրոցներ, էդ թվում՝ Ստեփանակերտում։

#Դուխով #Հաղթական_Արցախ


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->