>

Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախում հայտարարվեց ռազմական դրություն. սկսվել է զորահավաք:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է, որ զորահավք է տասնութից բարձր տարիքային խմբի համար:

Ինչ է ռազմական դրությունը




Քոչարյանի զոհերը

Ռազմական դրությունը զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, տվյալ երկրի քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:


Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:




Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու:

Ռազմական դրություն հայտարարելը

1. Ռազմական դրություն կարող է հայտարարել ՀՀ-ում՝ կառավարությունը, Արցախում՝ նախագահը զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է ռազմական դրությունը:


3. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ՀՀ-ում՝ կառավարությունը, Արցախում՝ նախագահը, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Ինչ է զորահավաքային նախապատրաստությունը և զորահավաքը

Զորահավաքային նախապատրաստությունը զինված ուժերում և այլ զորքերում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների համակարգ է, որը նպատակ ունի հանրապետությունն ու նրա վարչատարածքային միավորները նախապատրաստել զինված հարձակումից պաշտպանելու, պատերազմի ժամանակ տնտեսության և բնակչության պահանջմունքները բավարարելու համար:

Զորահավաքը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, զինված ուժերը ու այլ զորքերը պատերազմական ժամանակի կազմակերպման և կազմի փոխադրելու միջոցառումների համակարգ է: Զորահավաքը կարող է լինել ընդհանուր կամ մասնակի:


Զորահավաք կարող է հայտարարել ՀՀ-ում՝ կառավարությունը, Արցախում՝ նախագահը` ռազմական դրություն հայտարարելուց հետո:

Զորահավաքը դադարեցնում է ՀՀ-ում՝ կառավարությունը, Արցախում՝ նախագահը` զորահավաք հայտարարելու հիմքերը վերանալուց հետո:

Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվում են զորահավաքային մարմիններ, սահմանվում է պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործումը և անցկացվում է զորակոչ:

Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի հիմնական սկզբունքներն են՝

– կենտրոնացված ղեկավարումը.

– պլանայնությունը եւ վերահսկողությունը.

– կոմպլեքսայնությունը եւ փոխադարձ համաձայնեցումը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->