10 հոգի զոհ ունենք. Սամվել Բաբայանը նոր հայտարարություն է տարածել — ingablog

Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է Հայկական զինված ուժերի 10 զինածառայող։



Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:


«10 հոգի զոհ ունենք: Զինվորականների մասին է խոսքը: Քաղաքացիական վիրավորներ ունենք, երեխեք ունենք նաև վիրավորների թվում», – ասաց Բաբայանը՝ նշելով, որ օրվա վերջում կհրապարակվեն ամփոփ տվյալներ:

Բաբայանը նշեց, որ հայկական կողմն ունի 4-5 դիրքի կորուստ, սակայն դրանց վերականգնման հնարավորություններ կան: «Ադրբեջանը մեծ կորուստներ է տվել, դա փաստ է։ Մեծ տեխնիկա են կորցոնւմ ամեն րոպե».-հավելեց Բաբայանը։


Сообщение 10 հոգի զոհ ունենք. Սամվել Բաբայանը նոր հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin