>

Նախնական տեղեկություններով` քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, ավելի քան 50 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։


«Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա` ներառյալ երեխաներ ու կանայք»,– նշված է հաղորդագրության մեջ։








Քոչարյանի զոհերը

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, Շուշին: Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:


Արցախի ՄԻՊ աշխատակազմը սկսել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:

«Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում են այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է»,– նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։



Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->